Հասարակություն 19:08 29/10/2018 Հայաստան

Բժշկական համալսարանը՝ Նարեկ Վանեսյանի մասնակցությամբ միջադեպի մասին

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի» տնօրեն Նարեկ Վանեսյանի մասնակցությամբ Երևանի պետական բժշկական համալսարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ԵՊԲՀ լրատվական ծառայությունը կրկին հայտարարություն է տարածել. 

«Եվս մեկ անգամ փաստարկված ներկայացնում ենք թե ինչ է կատարվել բժշկական համալսարանում, քանի որ ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն այսօր մամուլի ասուլիսում անդրադարձել է ԵՊԲՀ-ում արձանագրված միջադեպին.
    Միջոցառում է կազմակերպվել ԵՊԲՀ-ում՝ 2 Նոբելյան մրցնակակիրներ հրավիրվել են բժշկական համալսարան, շրջանավարտներին իրենց ավարտական վկայականներն են հանձնել, որից հետո հոգեբուժարանի տնօրենը քաղաքացուն հրմշտել, տեղից անհարկի ռեպլիկներ է բաց թողել, ակադեմիական հաստատությունում դռներ է շրխկացրել:
     Փաստենք նաև, որ  նույն անձը նույն վարքագիծն է դրսևորել նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում՝  ԵՊԲՀ-ում գրանցված միջադեպից ընդամենը 2 օր հետո:

Նպատակահարմար ենք գտնում նաև անդրադառնալ ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանի ասուլիսի այն հատվածներին, որտեղ կոնկրետ մեղադրանքներ են հնչեցվում բժիշկ, նախկին նախարար, ներկա ռեկտոր Արմեն Մուրադյանի մասին.

1.    Առողջապահության նախարարի պաշտոնակատարը նշեց, որ քաղցրավենիքի ու ջրի չարաշահման դեպքեր են գրանցվել վերջին տաս տարիների ընթացքում Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում:

Բոլորս գիտենք, որ նշված հաստատությունը ինքնուրույն իրավաբանական կառավարման կարգավիճակ ունեցող կառույց է, առանձին տնտեսվարող սուբյեկտ, հետևաբար իր գնումները ինքնուրույն է կազմակերպում և ունի իր ղեկավարը՝ հանձինս տնօրենի:
Այնուամենայնիվ, եթե 2014 թվականի ապրիլի 23-ից մինչև 2016 թվականի սեպտեմբերի 27-ը ընկած ժամանակահատվածի չարաշահումների իրավական պատասխանատվությունը Արմեն Մուրադյանին է, ապա կառաջարկեինք իրավապահ մարմիններին անհապաղ զբաղվել այս «պատասխանատու» հայտարարությամբ:

2.    Ինչ կապված է հոգաբարձուների խորհրդում Առողջապահության նախարարության ներկայացուցիչներ ընդգրկելու հարցին, ապա փաստենք, որ բուհերի հոգաբարձուների խորհուրդները ձևավորվում են Հիմնադրամների և Բարձրագույն կրթության մասին ՀՀ օրենքների համաձայն, այսինքն այս պարագայում բժշկական համալսարանը որևէ լիազորություն չունի՝ հարցը ՀՀ Կառավարության տիրույթում է: Սակայն, ուզում ենք ասել, որ պատրաստակամ և բաց ենք ցանկացած կառուցողական և առողջ համագործակցության՝ ի նպաստ մեր բուհի զարգացմանը:

3.    Մեղադրանք հնչեցվեց նաև, որ ապրիլյան օրերին բժշկի հետ գրանցված միջադեպն արձագանք չի ստացել ԵՊԲՀ ղեկավարության կողմից:

Միգուցե տեղեկատվության բացակայության պատճառով է հարգարժան Նախարարի պաշտոնակատարն այս հայտարարությունն արել և կուզենայինք տեղեկացնել, որ հենց դեպքի օրը, նույն պահին պատկան մարմինների ղեկավարություններին ահազանգվել է և դատապարտվել է միջադեպը, որից հետո 1 ժամվա ընթացքում ոստիկանության ղեկավարությունը եկել է, տեսակցել է մեր բժշկին, հրապարակային ներողություն է խնդրել և քրեական գործ է հարուցվել: Ի դեպ, այդքանով էլ չբավարարվեցինք, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նույնպես, հենց նույն օրը, եկավ հիվանդանոց, տեսակցեց բժշկին և ներողություն խնդրեց միջադեպի հետ համար: Եթե հիմնավորումների կարիք լինի կարող ենք տրամադրել նաև այդ օրվա տեսանյութերը, պաշտոնական հայտարարությունները և հենց նույն բժշկի խոսքերը:

4.    Ասուլիսում ասվեց նաև, որ որոշ բժիշկների, պրոֆեսորների ստիպել ենք ստորագրել բաց նամակի տակ, ոմանք էլ հրաժարվել են: Վստահ ենք, որ մեր Նախարարը առողջապահական ոլորտի ներքին խոհանոցը, փոխհարաբերությունների առանձնահատկությունները շատ լավ է պատկերացնում և գիտի, որ բժշկական աշխարհում կայացած բժիշկներին,  որևէ կերպ անհնար է ստիպել որևէ քայլ անել՝ իր կամքին հակառակ:
Իսկ նման միահամուռ և արագ արձագանքի պատճառը գեթ մեկն էր՝ միջադեպի աննախադեպությունը»:

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:00
Հայաստանի տարբեր շրջաններում գետնաբուքը շարունակվում է
Այս պահին հանրապետության մի շարք մարզերում՝ Սյունիքում, Գեղարքունիքում, Լոռիում, Կոտայքում և Արագածոտնում, դիտվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ...
Աղբյուր` Panorama.am
22:57
Սարսափելի դեպք Կրասնոյարսկում. Ուսանողուհին ծննդաբերել է զուգարանում, ապա երեխային գցել աղբամանի մեջ
Սարսափելի դեպք է տեղի ունեցել Կրասնոյարսկի շրջանում։ Կանսկ քաղաքում 17-ամյա ուսանողուհին ծննդաբերել է հանրակացարանի զուգարանում, ապա նորածին...
Աղբյուր` Panorama.am
22:52
Վրաստանում անչափահաս երեխան և նրա ընտանիքը մնացել են ձյան տակ
Վրաստանի ներքին գործերի նախարարության բոլոր համապատասխան ստորաբաժանումներն արդեն երրորդ օրն է, ինչ աշխատում են արևմտյան Վրաստանում առատ ձյան...
Աղբյուր` Panorama.am
22:45
Խոշոր վթար «Արծվի թևեր»-ի մոտ
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 25-ին, ժամը 19:14-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Ագարակ...
Աղբյուր` Panorama.am
22:20
ԴՕԿ կուսակցությունը մեկնաբանում է Վարդան Ղուկասյանի ձերբակալության մասին լուրերը
Վարդան Ղուկասյանի հիմնադրած ԴՕԿ կուսակցությունը ֆեյսբուքյան էջում տարածել է հայտարարություն, որտեղ անդրադառնում է նաև Ղուկասյանի ձերբակալության...
Աղբյուր` Panorama.am
22:03
Բաքվում շինծու դատավարության ընթացքում Ռուբեն Վարդանյանի ինքնազգացողությունը վատացել է
Բաքվում գերության մեջ գտնվող Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով շինծու դատավարության ժամանակ Վարդանյանի...
Աղբյուր` Panorama.am
21:40
Սլավիկ Գալստյանը հաղթեց օլիմպիական չեմպիոնին
Սլավիկ Գալստյանը PWL-8 (Professional Wrestling League) լիգայում 5:4 հաշվով հաղթեց Օլիմպիական և Աշխարհի չեմպիոն, կուբացի Լուիս Օրտա Սանչեսին:...
Աղբյուր` Panorama.am
21:30
Մյունխենի օդանավակայանը կաթվածահար կլինի
Գերմանիայի երկրորդ ամենածանրաբեռնված` Մյունխենի օդանավակայանը, փետրվարի 27-28-ը կաթվածահար է լինելու աշխատողների գործադուլի պատճառով: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
21:18
Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանի միջնորդությունն անհիմն է ճանաչել և թողել առանց քննության
Փետրվարի 25-ին Բաքվում շարունակվեց Հայաստանի քաղաքացի Ռուբեն Վարդանյանի դեմ Ադրբեջանի կողմից հարուցված  շինծու  քրեական գործը։ Այս...
Աղբյուր` Panorama.am
21:09
Առողջապահության նոր տարին գարնանն է, իսկ հիվանդ քաղաքացիները թող սպասեն․ Ծաղիկ Վարդանյան
Առողջապահության կազմակերպիչ, ԱՆ նախկին պաշտոնյա Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «Առողջապահության նախարարությունում տարին սկսվում է գարնանից...
Աղբյուր` Panorama.am
21:07
Երևանն ստացել է «խաղաղության պայմանագրի» վերաբերյալ Բաքվի պատասխանը
«Ազատությանը» հաղորդել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը
Աղբյուր` Panorama.am
20:53
Մակրոնը չի հաջողվում Թրամփից ստանալ աջակցություն՝ Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցում
 Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի կարողացել հասնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությանը՝  հակամարտության ավարտին եվրոպական...
Աղբյուր` Panorama.am
20:42
Սաստիկ բքի պատճառով Նորավանի խաչմերուկից մինչև Գորիս և Մ-2-Շինուհայր-Տաթև ավտոճանապարհները փակ են
Փետրվարի 25-ին՝ ժամը 20:40-ի դրությամբ, սաստիկ բքի պատճառով Նորավանի խաչմերուկից մինչև Գորիս և Մ-2-Շինուհայր-Տաթև ավտոճանապարհները փակ են բոլոր...
Աղբյուր` Panorama.am
20:31
Սկանդալային ձայնագրություն` «փողը չեն մուծում, մի´ քշեք»․ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն մեկնաբանություն չունի
Համացանցում ձայնագրություններ են տարածվել ավտոբուսի վարորդների և «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի ղեկավար անձնակազմի միջև եղած տարբեր...
Աղբյուր` Panorama.am
20:24
Մտահոգիչ է ընդդիմադիր գործիչների հանրային խոսքը սահմանափակելուն ուղղված գործելակերպը․ ՔԻՀԿ
Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը հայտարարություն է տարածել  Էդգար Ղազարյանի քաղաքական հետապնդման մասին։ Հայտարարության մեջ ասվում...
Աղբյուր` Panorama.am
20:05
Ուրարտուն հաղթեց Արարատ-Արմենիային․ Կալուկյանը նորամուտը նշանավորեց գոլով
Fastex Պրեմիեր Լիգայի 2024/25թթ․ մրցաշրջանի 20-րդ տուրում «Ուրարտուն» հյուրընկալվելիս արտագնա հաղթանակ տարավ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Այս պահին հանրապետության մի շարք մարզերում դիտվում է քամու ուժգնացում և գետնաբուք
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է․ «Հարգելի քաղաքացիներ, այս պահին հանրապետության մի...
Աղբյուր` Panorama.am
19:34
Առողջապահության նախարարությունը հերթական անտրամաբանական օպտիմալացումն է պլանավորում․ Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է․ «Առողջապահության «սև սիրտ», Նանուշյանի...
Աղբյուր` Panorama.am
19:18
Հայաստանն Ադրբեջանին ներկայացրել է սպառազինությունների փոխադարձ վերահսկման առաջարկ․ Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթ է ունեցել Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածում։ Ելույթում, մասնավորապես, ասել է․ «Ուրախ...
Աղբյուր` Panorama.am
19:00
Փորձ է արվում այս գործն ինչ-որ կերպ վերակենդանացնել․ փաստաբանը՝ Ռոբերտ Քոչարյանի ու նախկին այլ պաշտոնյաների գործի մասին
«Խնդիրն նրանում է, որ մենք ունենք օրինականության այնպիսի անջրպետ, որ դա որևէ ձև հաղթահարել չենք կարողանում։ Նախկինում երբևէ մի իրավիճակ...
Աղբյուր` Panorama.am
18:34
Ես ազատության մեջ եմ, խոսքս՝ բանտում․ Էդգար Ղազարյան
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է․ «Ես ազատության մեջ եմ, խոսքս՝ բանտում»։ Օրերս հասարակական-քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
18:21
Եգիպտոսի «Port Said» քաղաքի մոտակայքում վթարի ենթարկված նավը հասել է Ստամբուլ
Փետրվարի 12-ին ամերիկյան «Harry S. Truman» (CVN 75) ավիակիր նավի հետ բախված թուրքական «Beşiktaş-M» բեռնատար նավը նկատվել...
Աղբյուր` Panorama.am
18:09
Ուկրաինայի համար խաղաղության ծրագիրը մշակվում է ոչ թե Եվրոպայում, այլ Սաուդյան Արաբիայում․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է․ «ԱՄՆ նախագահի պաշտոնում Թրամփի գործողությունները հուշում են, որ մշակվել է նոր քաղաքական դոկտրին։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մրցույթ` Վրաստանի բուհերում 2025-2026 ուստարում մագիստրոսական կրթություն ստանալու համար
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2025-2026 ուսումնական տարվա համար հայտարարում է մրցույթ` Վրաստանի բարձրագույն...
Աղբյուր` Panorama.am
17:56
Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհը փակած և «դրիֆթ» կատարած տղամարդիկ ձերբակալվել են
Փետրվարի 24-ին համացանցում տեսանյութ էր շրջանառվում, թե ինչպես է «ԲՄՎ»-ի վարորդը նույն օրը՝ կեսօրին, հարսանեկան արարողության...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ադրբեջшնgիները վնասել են Արցախի մի շարք բնակավայրերի բնամշակութային լանդշաֆտները
Google Earth արբանյակային քարտեզի 2023 թվականի հունիսին արված լուսանկարների դիտարկումը թույլ է տալիս ասել, որ ադրբեջանական կողմը զգալիորեն...
Աղբյուր` Panorama.am
17:37
Հարժիս-Շինուհայր ճանապարհահատվածում բուք է
Փետրվարի 25-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Թալինի, Աշոցքի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Ճանապարհային դեպարտամնետ հիմնադրամից հայտնում...
Աղբյուր` Panorama.am
17:14
2024 թ.-ին Հայաստանում համարակալվել և հաշվառվել է 195.400 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի. Տիգրան Ալեքսանյան
Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը վերջին 10 տարում նվազել է մոտ 30 %-ով: Ըստ այդմ, պակասել է խոշոր և մանր եղջերավոր,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին
13:23 25/02/2025

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}