50 Cent –ը գնել է մրցակցի համերգի տոմսերը և «դատարկել « դահլիճը
Ռեփեր Ja Rule առաջիկա համերգի առաջին շարքերը, ամենայն հավանականությամբ, դատարակ կմնան։ Երաժշտի վաղեմի մրցակից և գործընկեր 50 Cent-ը հատուկ գնել է դահլիճի 200 լավագույն տեղերի տոմսերը, որպեսզի ելույթի ժամանակ դրանք դատարկ լինեն։
kulturomania.ru-ի հաղորդմամբ, այդ մասին Ինսթագրամում գրել է հենց 50 Cent-ը։ Ռեփերի խոսքով, 3000 դոլար է ծախսել տոմսերը գնելու վրա։ Նա նաև ծաղրական նկար և տեսանյութ է հրապարակել, որտեղ ռեփերի համերգի ժամանակ դահիճը դատարկ է։
Ja Rule-ի պատասխանը երկար սպասեցնել չի տվել և համացանցում տեղադրել է իր մրցակցի նկարը, որտեղ 50 Cent-ը պատկերված է կնոջ տեսքով։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան