Հայաստանի Օպերային թատրոնում տեղի կունենա Բիզեի «Կարմեն» օպերայի պրեմիերան
Դուբայի օպերային թատրոնում մեծ հաջողությամբ իրականացված հյուրախաղերից հետո Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում նոյեմբերի 10-ին տեղի կունենա Բիզեի «Կարմեն» օպերայի հայաստանյան պրեմիերան:
Օպերային թատրոնի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ ժամանակակից շնչով ներկայացվող «Կարմենի» ռեժիսորը Նաիրե Ստեփանյանն է։ Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի մեներգիչների հետ միասին կներկայանան նաև օպերային թատրոնի երգչախումբը, նվագախումբը, բալետային թատերախումբը, Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային դպրոցի սաները /խմբավար՝ Էմմա Առաքելյան/։ Ներկայացման դիրիժորն է Քրիստոֆեր Օկասեկը (ԱՄՆ)։
Թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար ՌԴ վաստ.արտիստ Կոնստանտին Օրբելյանի հրավերով այդ օրը Հայաստանում ելույթ կունենա ռուս նշանավոր բարիտոն Դմիտրի Կավրովը՝ «Կարմենում» ներկայանալով Էսկամիլիոյի դերեգով:
Դ.Լավրովը 2007 թվականին ավարտել է Սանկտ-Պետերբուրգի Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի ավան կոնսերվատորիայի վոկալի ֆակուլտետը: 2010 թվականին ավարտել է ասպիրանտուրան՝ պրոֆեսոր Վլադիմիր Վանեևի ղեկավարությամբ: 2014 թվականից Սանկտ-Պետերբուրգի Մարիինյան թատրոնի հրավիրյալ մենակատար է: Հանդես է եկել Գերմանիայի, Շվեյցարիայի, Նորվեգիայի օպերային թատրոններում: Դ.Լավրովը միջազգային մրցույթների դափնեկիր է:
Հարակից հրապարակումներ`
- Դուբայի օպերայի դահլիճում առաջին անգամ ներկայացվել է «Կարմեն» օպերան
- «Կարմենի» այսօրվա ներկայացումը նվիրվում է Զարուհի Դոլուխանյանի ծննդյան 100-ամյակին
- «Կարմեն» օպերայի պրեմիերան՝ սեպտեմբերի 24-ին և 25-ին
- «Կարմեն» օպերան լրացումների կարիք ունի. Օպերային թատրոն