Beeline-ը կտրամադրի իր տվյալների կենտրոնի հնարավորությունները «Քոլոքեյշն» ծառայության շրջանակում
Beeline-ը գործարկել է «Քոլոքեյշն» (Colocation) ծառայությունը իրավաբանական անձանց համար։ Ծառայությունը թույլ է տալիս հաճախորդներին տեղադրել իրենց սերվերները, տվյալների պահպանման համակարգերը և ցանցային սարքավորումը Beeline-ի նոր տվյալների կենտրոնում։
Beeline Հայաստան հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ Beeline-ի հաճախորդները կստանան ոչ միայն «Քոլոքեյշն»-ին հատուկ սարքավորման սպասարկման ծառայություններ, ֆիզիկական պաշտպանություն, կլիմայական ռեժիմի պահպանում, պահեստային էլեկտրասնուցում, այլև մի շարք թվային ծառայություններ, ինչպիսիք են սարքավորումներին հեռահար հասանելիություն, մոնիթորինգ և տվյալների պաշտպանություն։
«Լինելով հոսթինգի առավել առաջադեմ տարբերակ, «Քոլոքեյշն» ծառայությունը շատ հարմար տարբերակ է բազմաթիվ զարգացող հայկական ինտերնետ նախագծերի համար։ Մեր պոտենցիալ հաճախորդների թվում մենք տեսնում ենք տվյալների մեծ ծավալների հետ աշխատող ընկերությունների։ Վստահ եմ, որ Beeline-ի «Քոլոքեյշն»-ը մեծ տարածում կստանա, քանի որ այն երաշխավորում է բարձր արագությամբ ինտերնետին հասանելիություն, որովհետև հաճախորդի սարքավորումը տեղադրված է լինելու հենց մեր տվյալների կենտրոնում», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Լրացուցիչ տեղեկատվություն կորպորատիվ հաճախորդները կարող են ստանալ՝ աշխատանքային ժամերին զանգահարելով 010 700 700 հեռախոսահամարով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան