Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, Նիկոլ Փաշինյանը ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը Հայաստան և կարևորել նրանց դերակատարությունը, որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային միակ միջազգային մանդատ ունեցող ձևաչափ: Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը շեշտել է հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ հակամարտության բոլոր կողմերի հանձնառության անհրաժեշտությունը:
ՀՀ վարչապետի պաշտոնակատարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անդրադարձել են Հայաստանում վերջին քաղաքական փոփոխություններից հետո ԼՂ հիմնախնդրի խաղաղ գործընթացի դինամիկային: Զրուցակիցները մտքեր են փոխանակել այս տարվա սեպտեմբերի վերջին Դուշանբեում ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև տեղի ունեցած հանդիպման և ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է պայմանավորվածությունների պահպանումն ու արդյունավետ իրականացումը, որոնք կնպաստեն փոխվստահության և խաղաղ գործընթացի համապատասխան մթնոլորտի ձևավորմանը: Կողմերն ուղենշել են հետագա հնարավոր քայլերը:
Հարակից հրապարակումներ`
- Երևանից հետո համանախագահները կայցելեն Ստեփանակերտ
- Անկյունաքարային նշանակություն ունի կողմերի միջև զինադադարի անվերապահ պահպանումը. Դավիթ Տոնոյան
- Հաջորդ շաբաթ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան