Վանեսյան. Հրաժարական եմ ներկայացնելու
ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Նարեկ Վանեսյանը հրաժարականի դիմում է ներկայացնելու ՀՀ առողջապահության նախարարին։
«Քիչ առաջ հանդիպել եմ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն ՓԲԸ անձնակազմի հետ խոսել վերջին մի քանի իրադարձություններից։ Հիմք ընդունելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը, որ իմ կողմից գլխավորած բժշկական հաստատությունում իբր առանց համաձայնության պացիենտ է պահվում (սկզբունքորեն անհամաձայնություն է հայտնում ողջ բժշկական անձնակազմը) և դրանից հետո իմ և պաշտպանի գրասենյակի աշխատակցի միջև խոսակցությունը, որի ձայնագրությունը նույնպես կա և հրապարակված տեղեկատվությունը հեռու է իրականությունից, անհամադրելի եմ համարում իմ՝ որպես Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն ՓԲԸ տնօրեն պաշտոնավարումը և այսօր հրաժարականի դիմում եմ ներկայացնելու ՀՀ առողջապահության նախարարի»,- ֆեյսբուքյան էջում գրել է Ն․ Վանեսյանը։
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ. Հոգեբուժարանի տնօրենը թույլ է տվել անօրինական վարքագիծ
- Վանեսյանի մասնակցությամբ միջադեպի տեսանյութն է հրապարակվել
- Արյունաբանական կենտրոն. Միանում ենք մեր գործընկերների ողջամիտ և արդարացի գնահատականին
- Բժշկականում սկանդալ սարքած Վանեսյանը հայտարարել է, որ նախարարն իր ընկերն ու իրենց դեմ խաղ չկա. «Հրապարակ»
- Անվանի բժիշկները նամակ են գրել վարչապետին՝ պահանջելով կարգի հրավիրել «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի» տնօրենին
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան