Ամերիկացի հայտնի թավջութակահար Յան Մաքսինը երևանյան մետրոյում Կոմիտաս է կատարել
Ամերիկացի հայտնի թավջութակահար Յան Մաքսինն առաջին անգամ ելույթ կունենա Երևանում: Երաժիշտի համերգը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին Կամերային երաժշտության ազգային կենտրոնում:
Նախքան համերգասրահում ելույթը նա Կոմիտաս է կատարել մետրոյի Գարեգին Նժդեհ կայարանում։
«Մետրոյում ժետոն վաճառող կինը ճանաչել է Յանին և ասել, որ նրա համար մեծ պատիվ է, որ Յանն այցելել է իրենց։ Այնուհետև միացել է մետրոյի ոստիկանական խումբը և ակնարկել, որ Յանը նվագի, կիսակատակ տոնով խնդրել են նրան բացի ձեռքի տուփը զննելու համար։
Եվ այսպես, երևանյան մետրոյի պատմության մեջ առաջին անգամ, Գարեգին Նժդեհ կայարանում (3-րդ մասում) հնչել է Կոմիտասի «Սարերի հովին մեռնեմ» ստեղծագործությունը Յանի կատարմամբ»,- գրել է ֆեյսբուքյան օգտատեր Մարկ Հովհաննիսյանը և տեղադրել տեսնայութը։
Ի դեպ, ելույթից հետո ողջ անձնակազմն անվճար ուղեկցել է ներս։