Խորհրդարանն այստեղ չէ, որպեսզի սպասարկի բացառապես Նիկոլ Փաշինյանի միահեծան քաղաքականությունը. Աշոտյան
«Խորհրդարանը տվեց իր քաղաքական գնահատականը և ապացուցեց, որ ինքը կառավարության պատանդը չէ»,- այսօր ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը։
Նրա խոսքով՝ Ազգային ժողովի վրա Կառավարության ներազդելու փորձը ձախողվեց։ Կասեցվեց նաև Հայաստանում հակաժողովրդավարական գործընթացների նախադեպ դնելու մշակույթը։
«Կարծում եմ, միջնաժամկետ պատմական առումով Նիկոլ Փաշինյանը պետք է շատ շնորհակալ լինի Հանրապետական կուսակցությանը, որը ցուցաբերեց քաղաքական սկզբունքայնություն ու թույլ չտվեց, որ Հայաստանը, լինելով Եվրոպայի խորհրդի անդամ, նման վայրագ կերպով վերաբերվի Ընտրական օրենսգրքին»,- ասաց պատգամավորը։
Աշոտյանը նշեց, որ գործիչներ կան, ովքեր քաղաքական գործընթացներին կարող են վերաբերվել որպես լավություն կամ վատություն։
«Լավություն կամ վատություն մենք իրար այստեղ չենք անում։ Մենք կրում ենք պատմական պատասխանատվություն Հայաստանում պետականության ամրապնդման, իշխանության ճյուղերի տարանջատման ամրապնդման և խորհրդարանի դերի ամրապնդման հետ կապված։ Սա լավությու՞ն է, թե՞ վատություն, գուցե որոշ մարդկանց քաղաքական շահերին վատություն է։ Բայց մենք այստեղ չենք սպասարկելու որոշ մարդկանց քաղաքական ամբիցաիներն ու շահերը։ Խորհրդարանն այստեղ չէ, որպեսզի սպասարկի բացառապես Նիկոլ Փաշինյանի միահեծան քաղաքկանությունը։ Շատ հպարտ եմ ես այս խորհրդարանով, որն ապացուցեց, որ կառավարության պատանդը չէ», - ասաց Արմեն Աշոտյանը։
Հարակից հրապարակումներ`
- ԸՕ ընդունումը պատշաճ տեղ չի գրավել վարչապետի առաջնահերթություններում. Դանիել Իոաննիսյան
- ԱԺ արտահերթ նիստում Ընտրական օրենսգիրքը կրկին չընդունվեց
- Աշոտյան. ԸՕ-ի փոփոխությունների վերաբերյալ քաղաքական կոնսենսուս չկա
- «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները ստորագրահավաք են նախաձեռնել՝ ԸՕ կրկին քննարկելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան