Գագիկ Ծառուկյանը չի բացառում, որ իր փեսաները ԲՀԿ նախընտրական ցուցակում լինեն
Ինչ կարամ անեմ...
«Հիմնական իմ ցանկությունն է, որ կարողանամ օգտակար լինել։ Ես Ազգային ժողովով, քաղաքականությամբ չեմ ապրում։ Ես, գիտեք, ամեն ինչ էլ ունեմ, ամեն ինչի էլ հասել եմ։ Ուզում եմ պիտանի լինեմ, օգտակար լինեմ։ Երբ որ իմ ժողովուրդը չի ուզի, ես կարամ չլինեմ, իմ գործով զբաղվեմ, ավելի հանգիստ ապրեմ։ Ես սիրում եմ իմ երկիրը, իմ ժողովրդին, աշխարհով մեկ որտեղ էլ գնամ, իմ երկրի պատիվը բարձր եմ պահում։ Մեր ազգը լավ ազգ ա, ուզում եմ օգտակար լինեմ»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։
Հարցին՝ խորհրդարանում առաջին, թե երկրորդ տեղն ունենալու ակնկալիքով են մասնակցում ընտրություններին, նա պատասխանեց՝ կախված է ժողովրդից։
«Որ տեղն էլ լինի։ Ես ուզում եմ օգտակար լինեմ իմ ժողովրդին։ Ժողովրդից է կախված, ժողովուրդը կվստահի, ձայն կտա... Չկա մի բան, որ իմ ժողովրդին ասած լինեմ, արած չլինեմ։ Ինչ որ կարամ անեմ, նա եմ ասում»,- ասաց նա։
Իսկ ՀԿԿ-ն ընդդիմությո՞ւն է լիելու, հետաքրքրվեցին լրագրողները։
«Նախօրոք ոչ մի բան չեմ ուզում ասել։ Որը լավ լինի, որն իմ ժողովուրդը կուզի։ Իմ ժողովուրդը ոնց ցանկանում է, ես դրա կողմնակիցն եմ, անձնական շահ չունեմ։ Էսօր, եթե ամեն մեկը ժողովրդի անունն օգտագործելով՝ ուզում է քաղաքականության մեջ լինել, ես ասում եմ՝ իմ ժողովրդի ցավը տանեմ, ժողովուրդը կուզի, կամ չուզի, կարամ քաղաքականությամբ չզբաղվեմ։ Հասարակ մի բան ասեմ, Երևանի ավագանու ընտրություններին բերել էի մարդկանց, նրանք պատրաստ էին ամեն ինչ անելու։ Ասեցի, որ բնակելի շենքերի կառուցում պետք է լինի։ Նայում ես, ամուսնացել են երկու սենյակում տղա, հարս երեխա, ախպեր, քուր... դրա համար թողնում են, գնում են»,- ասաց Գագիկ Ծառուկյանը՝ նշելով, որ Աբովյան քաղաքում բնակարանաշինական ծրագիր է սկսել, որի հիմնարկեքը կլինի նոյեմբերին։
Հարցին՝ իր գործարար փեսաները ԲՀԿ-ի նախընտրական ցուցակում կլինե՞ն, Ծառուկյանը պատասխանեց. «Իրենք բոլորն էլ սեփականատերեր են։ Իրենք այն երիտասարդներն են, որ ասում են՝ ապագան մեր երիտասարդներինն է։ Եթե իրենք ցանկանան, ժողովուրդը ցանկանա, ուրեմն այդ հարցում կմտածենք»։
«Այո, ԲՀԿ ցուցակը ես եմ գլխավորելու, ցուցակն էլ դեռ մտածում ենք՝ ոնց կազմենք, ոնց անենք, որ փոփոխություններ լինեն։ Ամեն ինչին ուշադրություն դարձնելու եմ, կտեսնենք»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։
Անդրադառնալով բյուջեի նախագծին՝ նա նշեց, որ դեռ չի հասցրել ծանոթանալ դրա հետ։
Ծառուկյանի քարը
Ինչ վերբերում է ԱԺ-ում վարչապետի ընտրությանը՝ Գագիկ Ծառուկյանը շեշտեց, որ ինքն ազատ ընտրության իրավունք է տվել «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներին։
Իսկ իր համար միևնույն է՝ արտահերթ ընտրություններին կմասնակցեն հին, թե նոր Ընտրական օրենսգրքով, հարց ուղղեցին լրագրողները։
«Իմ համար միևնույնն է։ Իմ համար նա էլ ա լավ, նա էլ ա լավ, բայց ամենկարևորը, որ նորից չխառնեն, Ծառուկյանի քարը շատ ծանր ա»,- ասաց նա՝ միաժամանակ հերքելով ավելի վաղ տարածված այն լուրը, թե նախորդ անգամ ինքը քվեարկությանը չի մասնակցել ԱԺ սպորտային հագուստով եկած լինելու պատճառով։
Իսկ հնարավո՞ր է, որ ԲՀԿ-ն միանա Նիկոլ Փաշինյանի կողմից բարձրաձայնված՝ «բարիկադներն ապամոնտաժելու» գործընթացին և ԲՀԿ-իօ ցուցակում ՀՀԿ-ականներ հայտնվեն, հարց ուղղեցին լրագրողները։
Փաշինյանի կողքին
«Ես ամբողջ թիմով Նիկոլ Փաշինյանի կողքին եմ, իմ հնարավորույթյան սահմանում ամեն ինչ անում եմ, որ այս հեղափոխությունը հրատև լինի։ Ամեն ինչով աջակցում ենք պարոն Փաշինյանի թիմին»,- ասաց նա։
Իսկ աջակցո՞ւմ է Հովիկ Աբրահամյանին՝ հաշվի առնելով այն տեղեկությունները, որ նրա եղբորը՝ Ջոնիկ Աբրահամյանին, ազատ են արձակել իր աջակցությամբ։ Գագիկ Ծառուկյանն ի պատասխան ասաց. «Ոչ մի ներդրում չի եղել, օրենքի առաջ բոլորն են պարտավոր: Ջոնիկ Արգամիչին ձերբակալել են զենքերի համար, ասում էին՝ դա մարտի մեկի զենքերն են, բայց ստուգեցին և տեսան, որ մարտի մեկի հետ կապ չունի»։
Ես զենք, դու՝ ջութակ
Գագիկ Ծառուկյանը տեղեկացրեց, որ ինքը ևս զենքեր ունի: «Ես զենք եմ սիրում, դու ջութակ ես սիրում: Դրանք հատուկ գրանցված զենքեր են, ես զենքը սիրում եմ, որսի եմ գնում, կրակում եմ, տղամարդը պիտի կրակի: Ծառուկյանի բոլոր զենքներն օրինական գրանցված, ստուգված են»,- ասաց Գագիկ Ծառուկյանը՝ նշելով, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է դրանք հանձնել:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան