Գագիկ Հարությունյանը՝ անցումային արդարադատության մասին
«Դասական իմաստով անցումային արդարադատությունն ավելի շատ հասարակական համերաշխության խնդիր է լուծել, փորձել է ներդաշնակել, իրավունքերի համատարած պաշտպանության նոր որակ ապահովել և այլն», - այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը։
Նա նշեց, որ Եվրոպական երկրներում ավելի շատ այդ նոր մոտեցումներն արդարադատական եղել են սահմանադրական պատասխանատվության բարձրացման ուղղությամբ։
«Եթե ծանոթանաք Լեհաստանի, Հունաստանի, Խորվաթիայի և այլնի փորձին, կտեսնեք, որ նրանք մի ամբողջ համակարգ մտցրեցին Սահմանադրության մեջ՝ կապված սահմանադրական պատասխանատվության հետ։ Պետք է ասել, որ Սահմանադրության մշակման ժամանակ անձամբ նման առաջարկություն արել եմ, հայեցակարգը ներկայացրել եմ, սակայն կոնկրետ փաթեթ ընդունելու ժամանակ մեծամասնությունն ինձ հետ չհամաձայնեց և այդ համակարգը չարմատավորվեց»,- ներկայացրեց ԲԴԽ նախագահը։
Հարությունյանն ասաց, որ ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված է մասնագիտացված այլ դատարանների ստեղծումը։
«Կարծում եմ, որ կարող է ստեղծվել մասնագիտացված դատարան՝ հակակոռուպցիոն կամ սահմանադրական պատասխանատվության, սահմանել կառուցակարգային լուծումներն ու փոխհարաբերություններն այլ ատյանների հետ։ Այս դեպքում սա ոչ թե գործող համակարգի փոխարեն կլինի, այլ լրացում՝ այն հավելյալ խնդիրների լուծման համար, որոնք առաջացել են անցումային շրջանում։ Այստեղ խնդիրը ոչ թե տերմինի մեջ է, այլ առաջացած կոնկրետ խնդիրների լուծման համարժեք գործիքակազմ ընտրելու մեջ»,- ասաց ԲԴԽ նախագահը։
Հարակից հրապարակումներ`
- Հափշտակված ակտիվներն անցումային արդարադատության առարկա չեն կարող դառնալ. իրավաբան
- Անցումային արդարադատության ինստիտուտին հարկ է դիմել միայն բացառիկ և խիստ հիմնավորված դեպքերում. Գևորգ Դանիելյան
- Անցումային արդարադատության որևէ մարմին չի կարող անձին մեղավոր կամ անմեղ ճանաչել. Նորայր Նորիկյան
- «Անցումային արդարադատությունը համաշխարհային ընդունված գործիք է»
- Անցումային արդարադատությունը չի հակասելու ՀՀ Սահմանադրությանը. Արտակ Զեյնալյան
- ՄԻՊ դիրքորոշումը՝ անցումային արդարադատության հարցի վերաբերյալ
- Հայաստանում անցումային արդարադատության կարիքը չկա. իրավաբան
- Արա Զոհրաբյանը՝ անցումային արդարադատության վերաբերյալ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան