ԸՕ ընդունումը պատշաճ տեղ չի գրավել վարչապետի առաջնահերթություններում. Դանիել Իոաննիսյան
«Ընտրական օրենսգրքի ընդունումը, ի հեճուկս հեղափոխության հիմնական քայլերից մեկը լինելու հանգամանքի, պատշաճ տեղ չի գրավել վարչապետի առաջնահերթություններում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Ընտրական օրենսգրքի բարեփոխման կառավարական հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը:
Նա նշել է, որ նման պայմաններում զարմանալի չէ, որ ՀՀԿ-ին (ու մի քիչ էլ ՀՅԴ-ին) հաջողվեց տապալել նախագծի ընդունումը:
«Ավելի լավ (և հեղափոխության հռչակված քայլերին համապատասխան) կլիներ ընտրությունները անցկացնել գարնանը՝ բարեփոխված Ընտրական օրենսգրքով, քան հիմա՝ հնով: Արդյունքում կրկին ունենալու ենք կիսաքաղաքական և կիսաթաղային ընտրություններ: Քաղաքական մշակույթի զարգացումն էլ մի 5 տարով ետ է ընկնելու»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ այսօր «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն Ազգային ժողովի արտահերթ նիստում չընդունվեց։
Հոկտեմբերի 22-ին ԱԺ արտահերթ նիստում կրկին նույն նախագիծը չընդունվելուց հետո Դանիել Իոաննիսյանը մասնավորապես գրել էր. «Ընտրական օրենսգրքի տապալման մեղավորը ոչ միայն ՀՀԿ-ն ու «թեթևակի» սաբոտաժ արած ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն են, այլև գործադիր իշխանությունը: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը, ընտրություների ժամկետներն անսպասելիորեն դեկտեմբեր բերելով, էապես մեծացրեց սաբոտաժի հնարավորությունը:
Ընտրություններից առաջ ընտրական օրենսգրքի բարեփոխումը Նիկոլ Փաշինյանի առանցքային խոստումներից էր, և չէր կարելի օրենսգիրքը չփոխած սկսել ընտրությունների պրոցեսը: Այդ դեպքում ԱԺ-ի վրա հանրային ճնշման հնարավորություն կունենայինք, եթե սենց սաբոտաժ արվեր»։
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ արտահերթ նիստում Ընտրական օրենսգիրքը կրկին չընդունվեց
- Աշոտյան. ԸՕ-ի փոփոխությունների վերաբերյալ քաղաքական կոնսենսուս չկա
- Փորձ է արվում ԸՕ նախագծի չընդունման պատճառը բարդել դաշնակցական պատգամավորների վրա. ՀՅԴ պատգամավոր
- «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները ստորագրահավաք են նախաձեռնել՝ ԸՕ կրկին քննարկելու համար
- Ընտրական օրենսգրքի տապալման մեղավորը նաև գործադիր իշխանությունն է. Դանիել Իոաննիսյան
- ԱԺ-ում չընդունվեց նոր Ընտրական օրենսգիրք նախագիծը
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին