
«Եվրատեսիլ-2019»-ի կարգախոսը
«Եվրատեսիլ-2019» երգի միջազգային մրցույթն անցկացվելու է «Թույլ տուր քեզ երազել» կարգախոսով։ riafan.ru-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել են մրցույթի մամուլի ծառայությունից։
Միջոցառման կազմակերպիչները կարգախոսը համարում են «տպավորիչ»։ Հեղինակների կարծիքով, այն ընդգծում է մայրցամաքի միասնությունը և բազմազանությունը։
«Կանգնելով բեմին, թույլ տալով քեզ երազել «Եվրատեսիլում» հաղթելու մասին՝ համաշխարհային լսաարանի առջև ելույթ ունենալիս եղեք բավականին համարձակ, բավականին վստահ»,-նշել է նախագծի հեղինակը։
«Եվրատեսիլ-2019» երգի մրցույթն անցկացվելու է Թել-Ավիվում։ Մրցույթի կիսաեզրափակիչները կայանալու են մայիսի 14-ին և 16-ին, եզրափակիչը՝ մայիսի 18-ին։
Հարակից հրապարակումներ`
- Թել-Ավիվի քաղաքապետը խոստանում է անցկացնել «Եվրատեսիլն» առանց քաղաքականության
- Թել-Ավիվի քաղաքապետը հայտնել է «Եվրատեսիլի» կազմակերպիչների վրա ճնշման մասին
- Հայաստանը հաստատել է մասնակցությունը «Եվրատեսիլ 2019»-ին
- «Եվրատեսիլ-2019»-ն անցկացվելու է Թել-Ավիվում
- Համաշխարհային աստղերը կոչ են արել բոյկոտել «Եվրատեսիլը» Իսրայելում