Կարծում եմ՝ ինստիտուցիոնալ փոփոխությունները կախված չեն լինի անձերից. Երևանի փոխքաղաքապետ
Այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստում Երևանի առաջին փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը համառոտ ներկայացրեց իր կենսագրությունը։
Նա ընդգծեց, որ արդյունավետ բարեփոխումների կատարման համար ինքն առաջնորդվելու է ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի փասըաթղթերի փաթեթում ընդգրկված լավ կառավարման սկզբունքներով, որոնք են մասնակցությունը, օրենքի գերակայությունը, թափանցիկությունը, արդյունավետությունը, օպերատիվությունը, ռազմավարական տեսլականի առկայությունը և հաշվետվողականությունը։
«Կարծում եմ՝ այս մոտեցումները թույլ կտան իրականացնել ինստիտուցիոնալ փոփոխություններ, որոնք միտված կլինեն քաղաքի երկարաժամկետ զարգացմանը և կախված չեն լինի անձերից»,- ասաց նորընտիր փոխքաղաքապետը։
Ավագանու անդամները հետաքրրքվեցին՝ հատկապես ո՞ր ոլորտն է նա համակարգելու, ինչին ի պատասխան՝ Հրաչյա Սարգսյանը նկատեց՝ վերջնական որոշում դեռևս չի կայացվել։
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր հերթին նկատեց, որ փոխքաղաքապետերի կառավարման տրամաբանությունը մնում է գրեթե նույնը, սակայն կլինեն որոշակի փոփոխություններ։
Հարակից հրապարակումներ`
- Ես խոսքից անցել եմ գործի. Հայկ Մարության
- Խաժակյան. Երևանի քաղաքապետն ավելի շատ տեղակալ ունի, քան վարչապետը