Ասադի ապագան կվճռի սիրիացի ժողովուրդը. Էրդողան
Սիրիայի նախագահ Բաշար Ասադի և երկրի ճակատագիրը պետք է վճռի սիրիացի ժողովուրդը։ Այս մասին, «ՌԻԱ նովոստիի» փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Մեր կարծիքով, նա մի մարդ է, ով ոչնչացրել է իր մեկ միլիոն քաղաքացու։ Մինչ այժմ էլ զանգվածային սպանությունները շարունակվում են։ Մենք ցանկանում ենք, որ դա վերջանա, և սիրացի ժողովուրդը կարողան պատասխանել այն հարցին, թե ինչպես այսուհետ խաղաղ ապրել»,-ասել է Թուրքիայի նախագահը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին Ստամբուլում կայացել է սիրիական հիմնախնդրի կարգավորման հարցով քառակողմ գագաթնաժողով, որին մասնակցել են Թուրքիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի և Գերմանիայի առաջնորդները։
Հարակից հրապարակումներ`
- Լավրովը և Չավուշօղլուն Ստամբուլում բանակցություններ կվարեն
- Ստամբուլում անցկացնում է Սիրիայի հարցով գագաթնաժողով