Ինդոնեզիայում վթարի ենթարկված ինքնաթիռի բակը պայթեցված է եղել
Ջակարտայի մոտ ծովն ընկած ինդոնեզական ինքնաթիռի բաքը պայթեցված է եղել: Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հաղորդել է Ինդոնեզիայի արտակարգ իրավիճակների հաղթահարման գործակալության ներկայացուցիչը:
«Վառելիքի բաքը հայտնաբերվել է կոտրված և պայթեցված, այն արտահոսք ունի»,- ասել է նա:
Միաժամանակ չի հստակեցվում, թե երբ կարող էր պայթած լինել բաքը:
Ինքնաթիռում գտնված բոլոր մարդիկ մահացել են, հայտնաբերվել է առաջին մարմինը: Ինքնաթիռի բեկորները, ենթադրաբար, գտնվում են շուրջ 30 մետր խորության վրա: Ուղևորների մեջ Ինդոնեզիայի ֆինանսների նախարարության 20 աշխատակից է եղել:
Հիշեցնենք, որ ինդոնեզական Lion Air ավիաընկերության ուղևորատար Boeing 737 MAX 8 ինքնաթիռը, որը թռիչք էր իրականացնելու Ջակարտայից դեպի Պանկալպինանգ, աղետի է ենթարկվել։ Ինքնաթիռում գտնվել է 188 մարդ, այդ թվում անձնակազմի 7 անդամ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան