ՌԴ ԱԳՆ-ն պաշտոնապես արձագանքել է Երևանում Բոլտոնի հնչեցրած խոսքերին
Ռուսաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնի խոսքերը Երևան կատարած այցի ժամանակ անվանել է անպատշաճ, հայտնում է Ria-ն ու հավելում, որ Հայաստանում Բոլտոնը կոչ էր արել հրաժարվել Մոսկվայի հետ բարեկամությունից ու գովազդել էր ամերիկյան զենքերը։
ՌԴ ԱԳՆ-ն Բոլտոնի խոսքերը համեմատել է ավելի վաղ Երևանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարության հետ, որում դիվանագետը խոսել էր Վաշինգտոնի կողմից Հայաստանում որոշակի խմբերին շարունակական աջակցության տրամադրման մասին։ Նա նաև խոստացել էր երկրին տրամադրել 26մլն դոլար՝ «քաղաքացիական հասարակության ու ԶԼՄ-ների ամրապնդման համար»։
«Թվում էր, սրանից ավել անպատշաճ քայլ, որը չի տարբերվում ներքին գործերին ուղղակի միջամտությունից, այլևս չկա։ Պարզվեց, այդպես չէ»,-նշել է ՌԴ ԱԳՆ-ն։
Նշվում է, որ Բոլտոնը «պահանջել է, որ Հայաստանը հրաժարվի «պատմական կլիշեներից» իր միջազգային հարաբերություններում», առանձնապես չթաքցնելով, որ խոսքը գնում է Ռուսաստանի հետ ավանդական բարեկամության մասին։
«Նա նաև հայտարարել է, որ Փաշինյանից խորհրդարանական ընտրություններից հետո ակնկալում է երկրում նախաձեռնողական քայլեր՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ։ Բնականաբար, չի մոռացել գովազդել ամերիկյան զենքը, որը Հայաստանը պետք է ձեռք բերի ռուսականի փոխարեն»,-հայտարարել է ՌԴ ԱՆԳՆ-ն։
«Այնուամենայնիվ, Երևանում հնչեցրած Ջոն Բոլտոնի ոչ բոլոր հայտարարություններն են արժանի քննադատության։ Հիանալի միտք է հնչել «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում հոկտեմբերի 25-ին․ «Հայաստանի համար իսկապես հիմնարար է ամբողջովին դառնալ ինքնիշխան, և ոչ թե կախված կամ ենթակա արտաքին ազդեցությունից»։ Լավ կլիներ Ջոն Բոլտոնը մտածեր իր սեփական խոսքերի մասին»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Հայ-ադրբեջանական սպառազինության մրցավազքը «հետբոլտոնյան» շրջափուլում
- «168 Ժամ». «Բոլթոնը Փաշինյանին հիշեցնում է, որ վերջինս «պարտք» է ԱՄՆ-ին»
- Բոլտոնը Հարավային Կովկասում ստուգեց ամերիկյան բնագծերը
- Այս այցով չեմ եկել ԼՂ խնդրի կարգավորման հարցում նոր լուծումներ առաջարկելու. Ջոն Բոլթոն
- ՀՀ վարչապետը հրաժարվեց իր հաջողության գաղտնիքը բացել իմ առաջ. Բոլթոն
- Հայ-ամերիկյան հարաբերությունները մեզ համար ռազմավարական նշանակություն ունեն. Ջոն Բոլթոն
- Փաշինյան. Բոլտոնի հետ բանակցությունները անցան խիստ դրական մթնոլորտում
- Ջոն Բոլթոնը ժամանել է Երևան
- Բոլտոն․Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ռազմավարական կարևորություն ունի
- Ինչ կարող է տեսնել Ջոն Բոլտոնը Հայաստանի զինանշանի վրա
- Շոյգուն Բոլտոնի հետ հանդիպմանը հայտարարել է ԱՄՆ-ի ու ՌԴ-ի միջև երկխոսության վերականգնման մասին
- Պեսկովը հայտնել է՝ ինչ սպասելիքներ կան Պուտին-Բոլթոն հանդիպումից
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին