Անիմաստ եմ համարում ԸՕ-ի՝ նորից խորհրդարան բերելը. Ալեն Սիմոնյան
«Անկեղծ ասած անիմաստ եմ համարում Ընտրական օրենսգրքի՝ նորից խորհրդարան բերելը, ժամանակային առումով ևս»,- ԱԺ-ում ԸՕ-ի նախագծի քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը։
Լրագրողների հարցին, թե քվեարկությանը բացակա պատգամավորների այս քայլի մեջ ինչ-որ դիտավորություն տեսնու՞մ է, նա պատասխանեց. «Դիտավորություն կա, թե չէ, թող իրենք մտածեն։ Ես խիստ կասկածներ ունեմ, ովքեր բացակայել են, և այն ուժը որ իրենք ներկայացնում են, լինելու է գալիք ԱԺ-ում, իրենք չեն լինելու։ Կարծում է ՀՀ քաղաքացին, դիտում է այս ամենն ու իր գնահատականը կտա»:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն էլ քվեարկությունից հետո ասաց. «Կարևորը մենք մեր գործը կատարել ենք, որ մեզ չմեղադրեն, այլ բաներ չասեն, միասնական, մեկ մարդու պես, 31 պատգամավոր այստեղ է եղել, կողմ ենք եղել, մնացածը թող իրենց մեջ փնտրեն»։
Հարցին, թե հին ԸՕ-ով ընտրությունների գնալու մտահոգություն չկա՞, նա պատասխանեց. «Ինձ ոչ մի բան չի մտահոգում, բայց քանի որ սա անհրաժեշտ էր մեր ժողովրդին, մարդկանց դրսից ենք բերել, մարդ որ հիվանդ պառկած էր բերել ենք, մարդը, որ սկզբունքին հակառակ էլ է եղել, հանուն թիմի, հանուն Ծառուկյանի, ես իրենց ցավը տանեմ, կանգնել են»։
Հարակից հրապարակումներ`
- Խորհրդարանն այստեղ չէ, որպեսզի սպասարկի բացառապես Նիկոլ Փաշինյանի միահեծան քաղաքականությունը. Աշոտյան
- ԸՕ ընդունումը պատշաճ տեղ չի գրավել վարչապետի առաջնահերթություններում. Դանիել Իոաննիսյան
- Աշոտյան. ԸՕ-ի փոփոխությունների վերաբերյալ քաղաքական կոնսենսուս չկա
- Փորձ է արվում ԸՕ նախագծի չընդունման պատճառը բարդել դաշնակցական պատգամավորների վրա. ՀՅԴ պատգամավոր
- «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները ստորագրահավաք են նախաձեռնել՝ ԸՕ կրկին քննարկելու համար
- ԸՕ-ի նախագծի քվեարկությունը կրկին հետաձգվեց
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան