Մեկնարկել է «ՌեԱնիմանիան»
Նախօրեին մեկնարկել է «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման 10-րդ միջազգային փառատոնը:
Փառատոնի բացմանը, ի պատիվ հայկական անիմացիայի 80-ամյա պատմության, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ հանդես է եկել «Անիմացիայի սրտի զարկերը» խորագիրը կրող համերգով. հնչել են հայկական անիմացիոն ֆիլմերի երաժշտությունները՝ դասական ձևաչափով: Մշակույթի նախարարության տեղեացմամբ, համերգի աջակիցներն են՝ ՀՀ մշակույթի նախարարությունը և Եվրոպական Միության հայաստանյան պատվիրակությունը՝ Եվրոպական մշակութային ժառանգության տարվա շրջանակում:
Փառատոնն այս տարի ստացել էր ավելի քան 2000 հայտ աշխարհի մոտ 100 երկրներից։ Շուրջ 400 ֆիլմ, այդ թվում՝ 8 լիամետրաժ, ներառվել են 5 մրցութային ծրագրերում՝ «Լավագույն լիամետրաժ ֆիլմ», «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ», «Լավագույն ավարտական ֆիլմ», «Լավագույն հեռուստատեսային և ուսուցողական ֆիլմ» և «Լավագույն երաժշտական անիմացիոն հոլովակ»։
Փառատոնի շրջանակում կանցկացվի Աննեսիի «Animation du Monde 2018» նախագիծը: Ծրագրի նպատակն է խթանել անիմացիայի զարգացումը և հնարավորություն տալ երիտասարդ անիմատորներին դուրս գալ միջազգային հարթակ: Մրցութային կարգով ընտրված լավագույն ֆիլմի հեղինակը կստանա բացառիկ հնարավորություն ուղևորվելու Ֆրանսիա՝ ներկայացնելու իր ֆիլմը ներդրողներին և պրոդյուսերական կենտրոններին՝ ֆինանսավորում ստանալու նպատակով:
Փառատոնը կհյուրընկալի համաշխարհային ճանաչում ունեցող բացառիկ հյուրերի։ Նրանք ոչ միայն կգնահատեն ցուցադրվող ֆիլմերը, այլև վարպետության դասեր կանցկացնեն երիտասարդ անիմատորների համար։
Փառատոնը կշարունակվի մինչև նոյեմբերի 3-ը:
Տեսանյութը՝ «Ռեանիմանիայի» ֆեյսբուքյան էջից։
Հարակից հրապարակումներ`
- Ունենալու ենք հիանալի հյուրեր. «Ռեանիմանիայի» տնօրեն
- «Ռեանիմանիան» ստացել է ավելի քան 2000 հայտ աշխարհի մոտ 100 երկրներից
- Աննեսին և «ՌեԱնիմանիան» Հայաստանում իրականացնելու են Animation du Monde ծրագիրը
- «ՌեԱնիմանիա» փառատոնի կատուն՝ երգիծական, բայց խորը իմաստով
- «ՌեԱնիմանիա»-ն ստացել է ավելի քան 2200 հայտ
- «ՌեԱնիմանիայի» շրջանակներում 2 կրթաթոշակ է սահմանվել երիտասարդ անիմատորների վերապատրաստման համար
- Անսիի տնօրենը` «ՌեԱնիմանիայի» պատվավոր խորհրդի անդամ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին