Ադելն ամենահարուստների ցուցակում է՝ ոչինչ չանելով
Երգչուհի Ադելը, ով այժմ հանգստանում է, բեմական գործունեություն չի ծավալում՝ վերցնելով հինգ տարվա դադար, շարունակում է մնալ Մեծ Բրիտանիայի ամենահարուստ երիտասարդ աստղը։
Գազետա.ռու կայքը, հղում անելով Daily Mail-ին, գրում է, որ վերջին տարվա ընթացքում նրա կարողությունն ավելացել է 188 միլիոն դոլարով, չնայած նոր երգ չի թողարկել, իսկ համաշխարհային շրջագայությունն ավարտել է 2017 թվականի ամռանը։
Ադելի վերջին՝ «25» ալբոմը թողարկվել է 2015 թվականին, բայց շարունակում է նրան միլիոններ բերել։ 30-ամյա երգչուհին մեծացնում է 6-ամյա որդուն։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան