Այսօր էլ ակտիվորեն մասնակցում եք երկրի հասարակական-քաղաքական կյանքին. Արցախի նախագահ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը այսօր շնորհավորական ուղերձ է հղել «Մայրություն» հասարակական կազմակերպության 30-ամյակի առթիվ: Ուղերձում ասված է.
«Թանկագի՛ն բարեկամներ,
Ուրախ եմ ողջունել ձեզ և ի սրտե շնորհավորել բոլորիդ «Մայրություն» հասարակական կազմակերպության 30-ամյակի առթիվ:
Սա նշանակալի իրադարձություն է մեր հանրապետության կյանքում, քանի որ, լինելով հարազատ ժողովրդի մի մասնիկը, կազմակերպությունն այս բոլոր տարիների ընթացքում կանգնած է եղել մեր հայրենակիցների կողքին, ապրել է նրանց ցավով ու հոգսերով, մայրական հոգատարությամբ ու ջերմությամբ օգնել ու աջակցել շատ ու շատ մարդկանց:
Կազմակերպությունն Արցախյան ազգային-ազատագրական շարժման հասակակիցն է, նրա անդամներից շատերը եղել են մեր համաժողովրդական պայքարի ակունքներում և իրենց արժանի ավանդն են բերել այդ պայքարի հաղթանակի կերտման, ազատ ու անկախ Արցախի Հանրապետության կայացման ու զարգացման գործում:
Այսօր էլ դուք ակտիվորեն մասնակցում եք մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքին` ձեր հայրենանվեր գործունեությամբ մեծապես նպաստելով մեր պետականության ամրապնդմանն ու զորացմանը: Ձեր կատարած աշխատանքը չափազանց կարևոր է ու պահանջված մեր հայրենիքի ու ժողովրդի համար:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ ձեր ազգանպաստ առաքելության իրականացման ճանապարհին»:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան