Լիլիթ Պողոսյանը` բրոնզե մեդալակիր
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում կայացել է բադմինթոնի Եգիպտոսի 2018 թ. միջազգային մրցաշարը, որն անցկացվում էր տղամարդկանց, կանանց մենախաղում, ինչպես նաև տղամարդկանց, կանանց զուգախաղում և խառը զուգախաղում: Այն անցկացվում էր արդեն չորրորդ անգամ: Մրցանակային ֆոնդը կազմում էր 10.000 դոլար:
Հայաստանը ներկայացնող Լիլիթ Պողոսյանը տպավորիչ խաղ է ցուցադրել և ազգությամբ մալթացի Մեթյու Աբելայի հետ խառը զուգախաղում գրավել է երրորդ հորիզոնականը: Առաջին խաղում զույգը հաղթանակ է տոնել Եգիպտոսը ներկայացնող Մահմուդ Մահմուդ-Ջանա Աշրաֆ զույգի նկատմամբ:
Ցավոք, կիսաեզրափակչում հորդանանցի զույգը կասեցրել է նրանց հաղթարշավն ու Պողոսյան-Աբելա զույգը բավարարվել է բրոնզե մեդալով: Այնուամենայնիվ, այս խաղում ևս նրանք արժանի դիմադրություն են ցույց տվել և երկրորդ սեթում 21:19 հաշվով հասել են առավելության:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան