Visa համակարգի բոլոր զեղչերը՝ Կոնվերս Բանկի կայքում
Վիզա վճարահաշվարկային համակարգի կողմից առաջարկվող տարաբնույթ զեղչերի մասին տեղեկատվությունն այսուհետև հասանալի կլինի Կոնվերս Բանկի պաշտոնական կայքում:
Բանկից տեղեկացնում են, որ ծառայությունը ներդրվել է Վիզա վճարահաշվարկային համակարգի հետ համագործակցության շրջանակներում:
«Կոնվերս Բանկը Հայաստանում միակ բանկն է, որը հնարավորություն է տալիս օնլայն երկու հարթակներում՝ Բանկի կայքում ու ֆեյսբուքյան էջում ամբողջական, ամենաթարմ տեղեկատվությունը ստանալ աշխարհի տարբեր երկրներում Վիզա քարտապանների համար գործարկված զեղչային ակցիաների՝ այդ թվում լոկալ զեղչային առաջարկների մասին»,- ասել են Բանկից:
Կայքում և ֆեյսբուքում տեղեկատվությունը սինխրոնացված է Վիզա վճարահաշվարկային համակարգի կողմից հրապարակվող ինֆորմացիայի հետ, ինչի շնորհիվ Կոնվերս Բանկի հաճախորդներն անմիջապես կարող են տեղեկանալ նոր առաջարկների մասին: Գործում է նաև նախընտրելի չափորոշիչների(տարածաշրջան, քարտի տեսակ, ծառայության տեսակ և այլն) մուտքագրմամբ որոնման գործառույթ:
«Կոնվերս Բանկը պարբերաբար իրականացնում է լոյալության տարբեր ծրագրեր՝ հաճախորդներին առաջարկելով զեղչեր, կատարած անկանխիկ գնումների դիմաց բոնուս-միավորներ, cashback ակցիաներ և այլն: Այս առաջարկը հաճախորդների խրախուսմանն ուղղված հերթական նախաձեռնությունն է, որը կհետաքրքրի թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում անկանխիկ գործարքներ իրականացնողներին»,- եզրափակել են Բանկից։
Մանրամասները՝ հետևյալ հղումով:
Հարակից հրապարակումներ`
- Կոնվերս Բանկը արժեկտրոններ է վճարել
- Կոնվերս Բանկի 25-ամյակին նվիրված պրեմիերայով ավարտվեց երեվանյան երաժշտական փառատոնը
- Կայացել է Կոնվերս Բանկի «Մալաթիա» մասնաճյուղի պաշտոնական բացումը
- Կոնվերս Բանկը մասնակցել և աջակցել է Երևանի վազքի մարաթոնին
- Կոնվերս բանկը զիջել է շուրջ 320 մլն դրամի չափով տույժ տուգանք
- Շահավետ ավանդ՝ Կոնվերս Բանկի 25-ամյակի կապակցությամբ
- Պաշտոնապես վերաբացվել է Կոնվերս Բանկի «Գյումրի» մասնաճյուղը
- Կոնվերս բանկը՝ երևանյան երաժշտական միջազգային փառատոնի հովանավոր
- Կոնվերս Բանկը «Արմենիա Էքսպո»-ի շրջանակներում ներկայանում է մի քանի մրցունակ առաջարկով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան