Վաճառվել է Ֆրանսուա Միտերանի գրադարանը
Աճուրդում ներկայացվել է Ֆրանսիայի նախկին նախագահ սոցիալիստ Ֆրանսուա Միտերանի գրադարանը և մեծ հաջողությամբ վաճառվել է։ Նախագահ-ընթերցողն այն անձամբ է հավաքել, եղել են օրինակներ, որոնք հենց հեղինակների կողմից ստորագրված են եղել։ Եվրանյուզը գրում է, որ աճուրդում ներկայացվել է 700 լոտ, վերջնական գինը տպավորիչ է եղել։
Գրքասեր Ժերոմ Կլեմանը, ով եղել է ֆրանսիացի նախագահի ընկերը, ասել է. «Միտերանը կարդում էր անընդհատ և գրեթե միշտ, երբ մենք հանդիպում էինք, կիսվում էր տպավորություններով։ Հայտնվելով նրա գրքերի հետ նույն տեղում՝ ինձ համար հնարավորություն է շարունակել մեր երկխոսությունը»։
Գրող Պիեր Գրոժն ասել է. «Ես չեմ կարող նշել որևէ մեկ պատճառ, որ վաճառքն այսքան հաջողված եղավ։ Եկել են այստեղ հանուն նախագահ-սոցիալիստի կամ հանուն ընթերցողի։ Ցանկացած պարագայում, այն դարում, երբ թվում էր, թե գաջեթները փոխարինել են ամեն ինչի, գիրքն ու ընթերցանությունը նախկինի պես տարածված է և չի պատրաստվում զիջել իր դիրքերը»։
Մեկ ամիս առաջ սոցհարցման ժամանակ ֆրանսիացիները Ֆ. Միտերանին անվանել են վերջին 40 տարվա ընթացքում լավագույն նախագահը։ Նա Ֆրանսիան ղեկավարել է 14 տարի՝ 1981-1995 թվականներին։ Նրա 14-ամյա նախագահությունն ամենատևականն է Ֆրանսիայի պատմության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան