Աշխարհի ամենահարուստ մարդը երկու օրում կորցրել է 19,2 միլիարդ դոլար
Amazon ընկերության հիմնադիր և սեփականատեր Ջեֆ Բեզոսը երկու օրում զրկվել է 19,2 միլիարդ դոլարից։ news.ru-ն գրում է, որ մոլորակում ամենահարուստ մարդու կարողությունը նվազել է ընկերության բաժնետոմսերի գնի անկման պատճառով:
Bloomberg-ը հայտնում է, որ Բեզոսը միլիարդատերերի շրջանում ռեկորդակիր է, ով նման կարճ ժամանակում այդքան էական կորուստ է կրել։ Բաժնետոսմերի գնի նվազման պատճառը Amazon-ի երրորդ եռամսյակի հաշվետվության հրապարակումն է, որի համաձայն շուկայի սպասելիքները չեն արդարացվել։
Ներկա պահին Բեզոսի կարողությունը գնահատվում է 128,1 միլիարդ դոլար, իսկ սեպտեմբերի սկզբին այն հասնում էր 167,7 միլիարդ դոլարի։
Մինչ այս ռեկորդակիր էր Մարկ Ցուկերբերգը. հուլիսի 27-ին Ֆեյսբուքի բաժնետոմսերի գնի նվազման պատճառով նրա կարողությունը նվազել էր 16,5 միլիարդ դոլարով։