Հայկական լավաշ՝ կյանքի խորհրդանիշ
Ռուսական НТВ հեռուստաալիքով հեռարձակվող Սերգեյ Մալոզյոմովի «Կերակուր կենդանի և մահացած» գիտա-հանրամատչելի նախագծի թողարկումներից մեկը նվիրված է 5 խոհարարական ավանդույթի, որոնք ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկ, այդ թվում հայկական լավաշը:
«Հայաստանում փորձագետները գնահատել են լավաշը, որը կարելի է անվանել կյանքի խորհրդանիշ: Լավաշն աշխարհում հնագույն հացի տեսակներից է, այն փրկել է տեղի բնակիչներին սովի ժամանակ»,- պատմում է հաղորդավարը:
Հաղորդման ժամանակ ցուցադրվում է թոնիրում լավաշի պատրաստման պրոցեսը և պատմվում է լավաշի տեխնիկական որակների մասին, օրինակ, որ այն կարելի է երկար պահել, հետո թրջելու միջոցով ստանալ թարմ հաց:
«Լավաշը Հայաստանում ամենուր է, այդ թվում բավականին արտասովոր տեսքերով: Այն անգամ հագցնում են փայտի վրա և խորովում: Նաև կա շատ համեղ ուտեստ՝ մարաշ անունով՝ hավ, ոսպ և յուղի մեջ տապակված լավաշի կտորներ»,- պատմում է Մալոզյոմովը:
Նա նշում է, որ լավաշի հեղինակային իրավունքին և բացառապես պատրաստման տարբերակների ճիշտ լինելուն հավակնում են նաև այլ երկրներ, սակայն Հայաստանն առաջինն է նախաձեռնություն դրսևորել և փաստարկներ բերել լավաշը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկ ներառելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստան ժամանած առաջնորդների տիկնայք հիացան հայկական գորգերով, համտեսեցին լավաշ
- Հայաստանի հացթուխները Վաշինգթոնում՝ պուրակում, լավաշ կթխեն ամերիկացիների համար
- Հայաստանի և Արցախի խոհանոցը՝ «Լավաշ» գրքում
- Լավաշ, մածուն, հովիվներ ու մի օրում 4 եղանակ. Բրիտանացին հիացած է Հայաստանով
- Հայկական լավաշը ներկայացվել է Վարշավայում
- Լավաշի համար ՅՈՒՆԵՍԿՕ հայտ են ներկայացրել Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը, Ղազախստանը, Ղրղզստանը
- Հայկական ավանդական լավաշը սկսում է մեծ ժողովրդականություն վայելել եվրոպական խոհանոցներում. խոհարար
- Լավաշը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում