Պարզել են ռուսական այն կաթնաշոռերը, որոնք վտանգավոր են սպառողների առողջության համար
«Ռոսկոնտրոլ»-ը՝ սպառողների միության փորձագիտական կենտրոնն հետազոտություն է անցկացրել կաթնաշոռի շուկայում։
«Լենտա.ռու»-ի փոխանցմամբ, ուսումնասիրվել են 9 տոկոս յուղայնություն ունեցող 7 ապրանքանիշի արտադրանք՝ «Միլավա» (Милава), «Օստանկինսկոե» (Останкинское)», «Դոմիկ վ դերեվնե» (Домик в деревне), «Պրոստոկովաշինո» (Простоквашино), «Դմիտրովսկիյ մոլոչնիյ զավոդ» (Дмитровский молочный завод), «Կորովկա իզ Կորենովկի» (Коровка из Кореновки) և «Իսկրեննե վաշ» (Искренне ваш)։
Հետազոտությունն իրականացրել են կաթնարտադրության մասնագետներ, ուսումնասիրել են 50 չափորոշիչներ, որոնց թվում են նաև մակնշումը, անվտանգությունը, որակը։
Արդյունքում սպառողների համար վտանգավոր են ճանաչվել «Միլավա», «Օստանկինսկոե», «Իսկրեննե վաշ», «Դմիտրովսկիյ մոլոչնիյ զավոդ» ապրանքանիշի կաթնաշոռները։