Ռուսական վտանգավոր կաթնաշոռերից որևէ մեկը Հայաստան չի ներմուծվել
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Panorama.am-ի հարցման հիման վրա պարզել է, որ սպառողի առողջության համար վտանգավոր ճանաչված ռուսական կաթնաշոռներից միայն մեկ ապրանքանիշի արտադրանք է ներմուծվել Հայաստան։
Հիշեցնենք, որ կատարված հետազոտության արդյունքում ուսումնասիրել են 7 ապրանքանիշի կաթնաշոռ, ստուգվել են 50 չափորոշիչներ։ Պարզվել էր՝ սպառողների համար վտանգավոր են ճանաչվել «Միլավա», «Օստանկինսկոե», «Իսկրեննե վաշ», «Դմիտրովսկիյ մոլոչնիյ զավոդ» ապրանքանիշի կաթնաշոռները։
«Նշված ապրանքանից միայն մեկից՝ «Դմիտրովսկիյ մոլոչնիյ զավոդ» (Дмитровский молочный завод)-ից ենք ներկրում ունեցել, միայն մեկ անգամ՝ 07.09.2018թ., ընդամենը 126 կգ: Ներկրողը «Ռոսիյսկոյե մոլոկո» ՍՊԸ-ն է: Ներկրվել է կաթնամթերք, որի մեջ կաթնաշոռ չի եղել: Եղել է պաղպաղակ, խտացրած կաթ և ջնարակապատ պանրիկ»,-Panorama.am-ին հայտնեցին տեսչական մարմնից։