Տորոնտոյում մահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած Սիրվարդ Կուրտյանը
Տորոնտոյում 106 տարեկանում մահացել է Սիրվարդ Կուրտյանը, ով, ինչպես համարվում է, վերջին կանադահայերից էր, ով վերապրել է Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին գրում է Horizon Weekly-ին։
Սիրվարդ Կուրտյանը ծնվել է տեղահանությունից երեք տարի առաջ։ Ընտանիքի հետ միասին նա Էրզրումից հասնում է Թուրքիայի արևելք, այնուհետև՝ մինչև Մուսուլ։ Նրանց «ճամփորդությունը» վեց ամիս է տևել։ Սիրվարդի հայրը սպանվել է թուրքերի կողմից 1915 թվականին։
Որոշ ժամանակ անց ընտանիքը Մոսուլից հասնում է Հալեպ։ Սիրվարդը սովորում է դպրոցում, շուտով դառնում լավագույն աշակերտներից մեկը։ 15 տարեկանում նա ծանոթանում և ամուսնանում է երիտասարդ որբացած հայ Խաչիկ Կուրտյանի հետ։ 1974 թվականին ամուսինը մահանում է, 1991 թվականին Սիրվարդն ընտանիքի հետ տեղափոխվում է Կանադա։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան