Փաշինյանի թեկնածությունը կրկին առաջադրել են վարչապետի պաշտոնում
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը կրկին առաջադրվել է վարչապետի պաշտոնում: Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանից։
«Քիչ առաջ առաջադրեցինք Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը»,- նշեց նա։
Լենա Նազարյանը նաև հայտնեց, որ վարչապետի թեկնածուի առաջադրման համար ստորագրել են «Ելք» և «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները, ինչպես նաև Հանրապետական խմբակցությունից դուրս եկած պատգամավորներ Տաճատ Վարդապետյանը, Կնյազ Հասանովը, Շիրակ Թորոսյանը և Արսեն Միխայլովը։
ՀՀ վարչապետի թեկնածուի առաջադրման վերջնաժամկետը հոկտեմբերի 30-ին է, իսկ ընտրության համար ԱԺ նիստը տեղի կունենա նոյեմբերի 1-ին ժամը 12:00-ին:
Նշենք, որ փաստաբան Վահե Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել էր Հանրապետության վարչապետի երկրորդ ընտրության և Ազգային ժողովի արձակման վերաբերյալ կարգը։
Նա մասնավորապես գրել է. «Վարչապետի ընտրության 1-ին փուլում քվեարկությունից հետո յոթ օր հետո վարչապետ չընտրվելու դեպքում, իրավունքի ուժով Ազգային ժողովն արձակվում է և նշանակվում է Ազգային ժողովի արտահերթ ընտրություն։ Վարչապետի 2-րդ ընտրության/քվեարկության արդյունքում (վարչապետ չընտրվելու դեպքում) Ազգային ժողով արձակվում է իրավունքի ուժով, որի մասով Հանրապետության նախագահն ընդունում է հրամանագիր՝ Ազգային ժողովն արձակելու և դրա արտահերթ ընտրություն նշանակելու մասին»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին