Փոթորկի հետևանքով Վենետիկի շուրջ 75 տոկոսը հեղեղվել է
Փոթորիկի հետևանքով Վենետիկում կտրուկ բարձրացել է ջրի մակարդակը՝ հասնելով 156 սմ-ի, և քաղաքի գրեթե 75 տոկոսը պատվել է ջրով։ kommersant.ru-ի հաղորդմամբ, Վենետիկում ոստիկանությունը փակել է մուտքը քաղաքի կենտրոնական հրապարակ։
rbc.ru -ն գրում է, որ բնական աղետի հետևանքով արդեն 5 մարդ զոհվել է, մեկ մարդ անհայտ կորած է։
ABC տեղեկատվությամբ, 2012 թվականից հետո սա ամենաուժեղ ջրհեղեղն է։ Իշխանությունները մտավախություն ունեն, որ ջուրը կարող է բարձրանալ 1966 թվականի մակարդակին՝ 182 սմ։ Այժմ Վենետիկում տեղադրել են ժամանակավոր կամուրջներ, բայց եթե ջրի մակարդակն ավելի բարձրանա, ջուրը կարող է քշել դրանք։