Գայ. «Մխիթարյանը, լինելով ֆուտբոլիստ, ինչպե՞ս կարող է թշնամի համարվել Ադրբեջանում»
Դոնեցկի «Շախտյորի» և «Գաբալայի» նախկին ֆուտբոլիստ Ալեքսեյ Գայը խոսել է ռուս-ուկրաինական կոնֆլիկտի մասին և զուգահեռական է տարել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի` Ադրբեջանում չխաղալու երևույթի հետ: Այս մասին տեղեկացնում է ua.tribuna.com-ը:
«Մխիթարյանի օրինակն ինձ վրա եմ զգացել: Մենք այդ ժամանակ պետք է խաղայինք Դորտմունդի «Բորուսիայի» հետ, սակայն նա չժամանեց: Հասկանում եմ, որ կա կոնֆլիկտ, պայքարում են տարածքների համար, բայց ինչպե՞ս կարող է Մխիթարյանը թշնամի համարվել Ադերբեջանում` լինելով ֆուտբոլիստ: Նա մի անձնավորություն է, ով սիրելի գործով է զբաղվում: Նա տարածքներ չի գրավում, իսկ նրան զրկում են ցուցադրել այն ամենը, ինչը նա սիրում է: Ինձ համար նման բաներն անհասկանալի են»,- ասել է Գայը: