Գլխավոր մրցանակը բերվել է Հայաստան
«ԱՊՀ երկրների երիտասարդ կինո» բիշկեքյան ամենամյա 6-րդ միջազգային ֆորումում հայաստանցի երկու կինոռեժիսորներ արժանացել են մրցանակների:
Կինեմատոգրաֆիստների միության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ երիտասարդ կինոռեժիսոր Վահագն Խաչատրյանի «Արևը, լուսինը և հրացանակիրները» ֆիլմը ճանաչվել է «Լավագույն վավերագրական ֆիլմ»՝ արժանանալով ֆորումի գլխավոր մրցանակին, որի վրա պատկերված է մեծանուն գրող Չինգիզ Այթմատովի կիսադեմը:
Երիտասարդ կինոռեժիսոր Գուժ Թադևոսյանի «Մեկ օր» ֆիլմն արժանացել է ժյուրիի հատուկ հիշատակմանը՝ արժանանալով հատուկ դիպլոմի: