«Հրապարակ». «Դա կատարյալ անհեթեթություն է, պրովոկացիա»
«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի օր է՝ տեղեկություններ են տարածվում, որ Հանրապետականը սենսացիոն ընտրացուցակ է կազմում, որտեղ ընդգրկվելու են քաղաքական կենսագրությամբ և հայացքներով ՀՀԿ-ի հետ անհամատեղելի գործիչներ, օրինակ՝ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, Դավիթ Շահնազարյանը, որոնք ցուցակի առաջին տեղերում են լինելու։ Հրանտ Բագրատյանից, որն այս օրերին Հայաստանում չէ, փորձեցինք ճշտել տեղեկությունը։ Նա շատ զարմացավ հարցադրումից ու պատասխանեց․ «Դա կատարյալ անհեթեթություն է, պրովոկացիա»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում