Ժերեմի Դելվերը տպավորվել է «Գառնի» տաճարի շքեղությամբ
Այսօր և 30-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում «Քեզ համար, Ազնավուր» խորագրով համերգ կկայան՝ նվիրված Մեծ Շանսոնիեի հիշատակին: Որպես երեկոյի հյուր ելույթ կունենա նաև ֆրանսիացի երգիչ, բարիտոն Ժերեմի Դելվերը: Նա կկատարի Շառլ Ազնավուրի քաղաքացիական հոգեհանգստի ժամանակ հնչած «Հայկական վալս» ստեղծագործությունը:
Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կայքից տեղեկանում ենք, որ ֆրանսիացի երգիչ, բարիտոն, ֆրանսիական ազգային գվարդիայի երգչախմբի անդամ Ժերեմի Դելվերը նախօրեին այցելել է «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում։ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի ուղեկցությամբ նա շրջել է արգելոցի տարածքում` ծանոթացել հայկական ճարտարապետության գոհարներից մեկի պատմությանը, ունկնդրել` տաճարի ներսում հնչող հայկական դուդուկի հնչյունները: Հայկական երաժշտությունը Ժ. Դելվերին հիշեցրել է Շառլ Ազնավուրին տված վերջին հրաժեշտը:
«Շառլ Ազնավուրը ինձ համար եղել է և կմնա համաշխարհային մեծության երգիչ: Ազնավուրի երգերով սերունդներ են դաստիարակվել: Նրա գլխավոր ուղերձներից մեկը, որ մարդկության ապագան երիտասարդներն են` միշտ կմնա մեզ հետ», - ասել է Ժերեմի Դելվերը:
Ֆրանսիական ազգային գվարդիայի երգչախմբի անդամը կարճ ժամանակով է Հայաստանում: Նա տպավորվել է «Գառնի» տաճարի շքեղությամբ, բայց նաև խոստովանել է, որ չի հասցնի ծանոթանալ հայկական մշակույթի ամբողջ գեղեցկությանը: Առաջիկա օրերին Դելվերը կմեկնի` արձակուրդներին կրկին վերադառնալու ակնկալիքով:
Լուսանկարները՝ ՊՈԱԿ-ի կայքից։
Հարակից հրապարակումներ`
- Ժերեմի Դելվերը Երևանում կկատարի «Հայկական վալս» ստեղծագործությունը
- Շառլ Ազնավուրին նվիրված միջոցառում՝ Ախալցխայում
- Դեն Ղարիբյան․ «Հայկական վալսը» շուտով կհնչի նոր կատարմամբ
- «Շառլ Ազնավուրը մահացել է, չեմ կարող ծնունդ անել». Ջիվան Գասպարյան
- Շառլ Ազնավուրը չէր ցանկանա, որ մենք տխուր լինենք. ZAZ
- Ազնավուրի երկրորդ կյանքն սկսվեց, և այդ կյանքը շարունակվելու է մինչև անվերջություն. ՀՀ նախագահ
- Մեր վերջին լուսանկարներից. Սեդա Ազնավուրը շանսոնյեի հետ նոր լուսանկար է հրապարակել
- Դեն Ղարիբյան՝ Ազնավուրի Ազգային հարգանքի տուրքին ֆրանսիացու կատարած հայերեն երգի հեղինակը
- Շառլ Ազնավուրը կհուղարկավորվի 12-րդ դարի վանքում