Ամերիաբանկը միացել է Խնայողությունների միջազգային օրվան եռօրյա արշավով
Ամերիաբանկը Խնայողությունների միջազգային օրվա՝ հոկտեմբերի 31-ի կապակցությամբ, հանդես է գալիս եռօրյա արշավով՝ առաջարկելով հատուկ պայմաններ մի շարք ծառայությունների համար:
Ընկերությունից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 2-ը ներառյալ բոլոր այն ֆիզիկական անձ հաճախորդների համար, որոնք Ամերիաբանկում ժամկետային ավանդ կներդնեն ՀՀ դրամով, կսահմանվեն հետևյալ պայմանները.
• Բանկում գործող տոկոսադրույքներից 0,5%-ով բարձր տոկոսադրույք ներդրված դրամային ավանդի/ավանդների համար
• Visa Classic կամ MasterCard Standard քարտի տրամադրում` անվճար տարեկան սպասարկմամբ (Քարտը տրամադրվում է 4 տարի գործողության ժամկետով։ Քարտի ժամկետը լրանալուց հետո քարտը վերաթողարկվում է Բանկում տվյալ պահին գործող սակագներով)
• Օնլայն բանկինգ համակարգ` անվճար սպասարկմամբ:
Նշենք, որ Խնայողությունների օրվա կապակցությամբ ՀՀ Կենտրոնական բանկը, Հայաստանի բանկերի միությունը, Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը և Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը Միջազգային համագործակցության խնայողական բանկերի հիմնադրամի հետ համատեղ ձեռնարկել են մի շարք միջոցառումներ, այդ թվում «Խնայողությունների էքսպո» հայաստանյան բանկերի մասնակցությամբ, որին մասնակցելու է նաև Ամերիաբանկը:
Բոլոր հետաքրքրված անձինք կարող են մոտենալ Ամերիաբանկի տաղավար, Արմենիա Մարիոթ հյուրանոցի (Ամիրյան փող., 1 շենք) Տիգրան Մեծ նախասրահ հոկտեմբերի 31-ին, ժամը 12:30-15:00-ը:
Հարակից հրապարակումներ`
- Երկու մրցանակ Ամերիաբանկին
- Ամերիաբանկը 20 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր է կնքել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ
- Ամերիաբանկն առաջիկա 1-2 տարում փորձելու է թվայնացնել բոլոր ծառայությունները
- Փոքր և միջին բիզնեսի վարկավորման երկու նոր առաջարկ՝ Ամերիաբանկի կողմից
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին