Արմեն Ջիգարխանյանը դեռ հիվանդանոցում է
Խորհրդային և ռուսական կինոյի, թատրոնի և հեռուստատեսության հայազգի դերասան ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը դեռ հիվանդանոցում է, բայց նրա նրա առողջությունը մտահոգություններ չի առաջացնում։ Ռիա նովոստինն ասել է դերասանի ընկեր Արթուր Սողոմոնյանը։
Ջիգարխանյանը հոսպիտալացվել է մի քանի շաբաթ առաջ։
«Դեռ դուրս չի գրվել, բայց ահա՝ շուտով դուրս կգրեն։ Արմեն Բորիսովիչն իրեն լավ է զգում»,- ասել է նա։
Հոկտեմբերի 26-ին Մոսկվայի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Ջիգարխանյանը չէր կարողացել ներկա գտնվել «Մոլիեր» ներկայացման պրեմիերային։ Ներկայացումը նվիրված էր Ջիգարխանյանի ծննդյան օրվան:
Խորհրդային և ռուսական կինոյի, թատրոնի և հեռուստատեսության հայազգի դերասան ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 3-ին Երևան քաղաքում: Ընդհանուր առմամբ, Ջիգարխանյանը խաղացել է մոտ երկու հարյուր կինոդեր՝ դառնալով ամենաշատ նկարահանվող ռուսական դերասաններից մեկը։ Նրա հաշվին են դասվում բազմաբովանդակ դերեր լավագույն ռուսական և խորհրդային ռեժիսորների ֆիլմերում, տարբեր ժանրերի ժապավեններում, կատակերգական և արկածային կինոնկարներում, դրամաներում և երաժշտական ֆիլմերում։ Նրա անունը գրվել է Գինեսի ռեկորդների գիրքում՝ որպես ամենաշատ նկարահանվող ռուսական դերասան:
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Ջիգարխանյանը չի կարողացել մասնակցել իր թատրոնում ներկայացման պրեմիերային
- Ջիգարխանյանի փաստաբանը հույս ունի, որ դերասանը շուտով կվերադառնա աշխատանքի
- Ջիգարխանյանի ընկերը պատմել է դերասանի առողջական վիճակի մասին
- Արմեն Ջիգարխանյանը կրկին տեղափոխվել է հիվանդանոց
- Ջիգարխանյանը դատական նիստին չի ներկայացել
- Ջիգարխանյանի նախկին կինն իրեն մեղավոր չի համարում
- Արմեն Ջիգարխանյանի անվան թատրոնը բացում է նոր թատերաշրջանը
- Ջիգարխանյանի նախկին կնոջ գործն ուղարկվել է դատարան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան