Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը կմասնակցեն աշխարհի առաջնությանը
Հայաստանի կանանց շախմատի հավաքականի հնաբնակներ Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը կմասնակցեն նոյեմբերի 2-ին Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում մեկնարկող նոկաուտ մրցակարգով աշխարհի առաջնությանը: Ստուգատեսոում հանդես կգա 28 երկրի 64 ներկայացուցիչ:
Մրցակիցները միմյանց հետ կանցկացնեն երկու պարտիա: Նրանցից յուրաքանչյուրը մեկական անգամ կմրցի սև և սպիտակ խաղաքարերով: Պարտվողը դուրս կմնա հետագա պայքարից: Մեր շախմատիստուհիները նախապատրսատվել են գրոսմայստերներ Արթուր Չիբուխչյանի և Զավեն Անդրիասյանի աջակցությամբ:
Նոյեմբերի 3-ին նշանակված են առաջին հանդիպումները: Լիլիթ Մկրտչյանը կմրցի ուկրաինացի Աննա Ուշենինայի, իսկ Էլինա Դանիելյանը` Հունգարիան ներկայացնող վիետնամուհի Հոանգ Թրանգի հետ: Աշխարհի առաջնությունը եզրագիծը կհատի նոյեմբերի 23-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան