Ավարտվել է Կոմիտասի անվան զբոսայգու վերակառուցումը
Երևանի քաղաքապետարանում աշխատանքային խորհրդակցության սկզբում մինչ օրակարգի հարերին անցնելը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն անդրադարձել է մայրաքաղաքի չորացած, անկման վտանգ ներկայացնող ծառերի խնդրին։
Հիշեցնենք, հոկտեմբերի 26-ին քամու հետևանքով Կենտրոն վարչական շրջանի Տերյան փողոցում ծառն ընկել էր մոտակայքում կայանած մեքենայի վրա։
Քաղաքապետարանից փոխանցում են՝ Հայկ Մարությանը տեղեկացրել է՝ խնդրի առնչությամբ ստեղծվում է մասնագիտացված հանձնաժողով, որն ուսումնասիրելու է մայրաքաղաքում գույքագրված և անկման վտանգ ներկայացնող 437 չոր ծառերը և ներկայացնելու է եզրակացություն, որի հիման վրա կկայացվի համապատասխան որոշում:
Անդրադառնալով մայրաքաղաքում ապօրինի շինարարության և հողազավթումների խնդրին՝ Հայկ Մարությանը նշել է, որ այս հարցում մոտեցումը մեկն է. ապօրինի կառուցված շինությունները օրենսդրությամբ սահմանված կարգով պետք է ապամոնտաժվեն, իսկ շինարարության ընթացքում գտնվողները՝ կասեցվեն:
«Շատ կաևոր է, որ այս փուլում ոչ մի ապօրինի շինարարություն տեղի չունենա: Եթե կա մեկը, ով, անտեսելով Երևանի բնակիչներին, քաղաքային իշխանություններին և գործող օրենքները, դիմում է այդ քայլին և հետո նոր որոշում դիմել կառույցն օրինականացնելու համար, ապա մենք դա թույլ չենք տալու»,- նշել է Հայկ Մարությանը:
Աշխատանքային խորհրդակցությանը քաղաքապետին զեկուցվել է, որ ավարտվել է Կոմիտասի անվան զբոսայգու վերակառուցումն ու բարեկարգումը, և այն շահագործման կհանձնվի մոտ ժամանակներս:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում