ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավում է ավանդների պայմանները Խնայողությունների համաշխարհային օրվան ընդառաջ
Ամեն տարի Խնայողությունների համաշխարհային օրվան՝ հոկտեմբերի 31-ին ընդառաջ ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է ավանդների պայմանների բարելավման մասին, դրանով իսկ մոտիվացնելով հաճախորդներին խնայել և ստանալ խնայողությունների եկամուտները:
Այս անգամ Բանկը ոչ միայն բարձրացնում է տոկոսադրույքները, այլ նաև նվազեցնում է ավանդների ձևակերպման համար նվազագույն շեմը, ինչպես նաև տրամադրում է հատուկ նվերներ իր ավանդատու-հաճախորդներին:
Բանկի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 2-ը ներառյալ, ձևակերպելով «Շահավետ» և «Պրոգրեսիվ» ավանդները ՎՏԲ-Հայաստան Բանկում սկսած 10.000 ՀՀ դրամից՝ 365 օր ժամկետով, հաճախորդները կստանան հատուկ՝ 10%-ով բարձրացված տոկոսադրույք: 300.000 ՀՀ դրամ և ավելի գումարով ավանդ ներդնելիս հաճախորդները կստանան նվեր Բանկի կողմից:
ՎՏԲ-Հայաստան Բանկում ավանդների ներդրման հիմնական պայմաններ
• ավանդի ձևակերպման հնարավորություն տարիքային բոլոր խմբերի համար՝ երեխայից մինչև թոշակառու,
• ցանկացած ժամկետով՝ 1-ի ամսից մինչև 15 տարի,
• հաճախորդի ցանկությամբ տոկոսագումարների ստացման հնարավորություն՝ ժամկետի սկզբում, ամսական պարբերականությամբ կամ ժամկետի վերջում,
• տոկոսագումարները անմիջապես ավանդի ձևակերպման պահին ստանալու հնարավորություն՝ համաձայն Բանկում գործող տոկոսադրույքների,
• ավանդի գումարի անսահմանափակ քանակությամբ մուտքագրումների և ելքագրումների հնարավորություն,
• ավանդի վաղաժամկետ դադարեցման հնարավորություն՝ տոկոսագումարների մասնակի պահպանմամբ:
• Բանկը տրամադրում է անվճար Mastercard քարտ ավանդի գործողության ողջ ժամանակահատվածի համար:
Վաղը, 31.10.2018 թ., ՎՏԲ-Հայաստան Բանկը կմասնակցի Խնայողությունների համաշխարհային օրվան նվիրված ցուցահանդեսին, որը տեղի կունենա Մարիոթ հյուրանոցում ժամը 12:15-15:00: ՎՏԲ-Հայաստան Բանկը հրավիրում է իր հաճախորդներին այցելել ցուցահանդեսը, որտեղ նրանց են սպասում են նվերներ ու անակնկալներ:
Խնայողությունների համաշխարհային օրվան ընդառաջ հատուկ պայմաններով ՎՏԲ-Հայաստան Բանկում ավանդների ձևակերպման մասին մանրամասն տեղեկություններին կարելի է ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքում, Բանկի մասնաճյուղերում և Տեղեկատվական կենտրոնի 87-87 հեռախոսահամարով:
Հարակից հրապարակումներ`
- ՎՏԲ-Հայաստան Բանկը վերագործարկել է ուսանողական վարկերը
- NASDAQ OMX Armenia-ի կողմից ՎՏԲ-Հայաստան Բանկը հաղթող է ճանաչվել «Բորսայի լավագույն անդամ» անվանակարգում
- ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել բազկամարտիկին
- ՎՏԲ-Հայաստան Բանկը առաջարկում է արագ և հարմարավետ վարկեր տարաժամկետ վճարումով
- ՎՏԲ-Հայաստան Բանկի «Մոսկվա» մասնաճյուղը գործում է նոր հասցեում
- ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է փոքր և միջին բիզնեսի վարկավորման վերագործարկման մասին
- ՎՏԲ-Հայաստան Բանկը բացել է պրեմիում դասի նոր «Պրիվիլեգիա» մասնաճյուղը
- ՎՏԲ-Հայաստան Բանկը չի օգտվում երրորդ անձանց միջնորդական ծառայություններից
- ՎՏԲ-Հայաստան Բանկը ներել է հաճախորդների ժամկետանց վարկերի տույժերն ու տուգանքները ավելի քանի 1 մլրդ ՀՀ դրամի չափով
- ՎՏԲ-Հայաստան Բանկը գնում է հիփոթեքային վարկեր առանց հաճախորդի եկամուտների վերլուծության
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին