Վոլոդինը հայտնել է՝ որտեղ կարող է անցկացվել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի հաջորդ նիստը
ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի հերթական նիստը կարող է տեղի ունենալ Ղրղզստանում, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստը՝ Հայաստանում։ Այս մասին, «ՌԻԱֆան.ռու»-ի փոխանցմամբ, ասել է ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։
«Մենք կխնդրենք քարտուղարությանը մշակել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի՝ գարնանը հնարավոր անցկացման աշխատանքները՝ հաշվի առնելով Ղրղզստանի խորհրդարանի նախագահի կողմից ստացված հրավերը»,- ասել է Պետդումայի խոսնակը։
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի հաջորդ նիստին, ապա այն կարող է անցկացվել Երևանում, եթե հայկական կողմը նման առաջարկով հանդես գա, ասել է Վոլոդինը։
Հարակից հրապարակումներ`
- Արա Բաբլոյանն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ ԽՎ նիստերը Երևանից տեղափոխելու կապակցությամբ
- ՀԱՊԿ գագաթաժողովը կկայանա Աստանայում նոյեմբերի 8-ին
- ՀԱՊԿ ԽՎ նիստը Երևանից տեղափոխվում է Մոսկվա՝ ՀՀ ԱԺ հնարավոր լուծարման պատճառով
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին