Էրդողանը հայտարարել է սիրիացի քրդերի դեմ ռազմական գործողություն սկսելու մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ սիրիական զորքերը մոտ ժամանակներս ռազմական գործողություն կսկսեն Եփրատ գետից արևելք գտնվող սիրիացի քրդերի դեմ։ Այս մասին, «Լենտա.ռու»-ի փոխանցմամբ, ասված է Էրդողանի կայքում։
Նրա խոսքով, թուրք զինվորականներն ահաբեկիչներին թույլ չեն տա իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում «արյուն հեղել»։
«Մենք կանգ չենք առնի ձեռք բերվածի վրա և կոչնչացնենք Եփրատից արևելք ընկած ահաբեկչական խմբավորմանը։ Շուտով մենք առավել արդյունավետ գործողություններով կոչնչացնենք ահաբեկչական խմբավորմանը»,- հայտարարել է Էրդողանը։
Նա նաև ասել է, որ գործողության նախապատրաստական աշխատանքներն արդեն ավարտվել են։ Էրդողանը հավելել է, որ զինվորականներն ակտիվ գործողությունները սկսել են մի քանի օր առաջ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան