Պատգամավոր Հենզել Մկոյանը պատմել է Ախալքալաքում տեղի ունեցած միջադեպի մասին
Նախօրեին Ախալքալաքում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանությունից հարցաքննության ծանուցագիր են ստացել Մարտուն Մկոյանը, Կարապետ Մկոյանը և Էդուարդ Մկոյանը: Jnews-ի հաղորդմամբ, Մկոյանները դեռ չեն ներկայացել ոստիկանություն, նրանք սպասում են իրենց իրավաբանին:
Հիշեցնենք, որ երեկ կեսօրին Ախալքալաքում «Ուժը միասնության մեջ է» քաղաքական դաշինքի շտաբի մոտակայքում տեղի էր ունեցել զանգվածային ծեծկռտուք, 4 հոգի տեղափոխվել էին հիվանդանոց։ Նրանք ստուգումներ են անցնում Թբիլիսիի Դիղոմի վնասվածքաբանության հիվանդանոցում: Ծեծի ենթարկվածները «Ուժը միասնության մեջ է» դաշինքի նախընտրական շտաբի աշխատակիցներ են, նշվում է, որ նրանց ծեծել էին Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանի կողմնակիցները և բարեկամները:
Զանգվածային ծեծկռտուքի դեպքի առթիվ Վրաստանի Քրեական օրենսգրքի 239-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով («հրազենով կամ այլ զենքի տեսքով օգտագործված առարկայով կատարված կանխամտածված խուլիգանություն») հարուցվել է քրեական գործ:
Դեպքից անմիջապես հետո Ախալքալաք էր ժամանել միացյալ ընդդիմության նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն։
1tv.ge-ն գրում է, որ միավորված ընդդիմության ներկայացուցիչները ասում են, որ նրանց ակտիվիստների վրա հարձակվել են նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլու կողմնակիցները:
«Վրացական երազանքի» ներկայացուցիչները տեղի ունեցածն անվանում են միավորված ընդդիմության սադրանք:
Նինոծմինդայի և Ախալքալաքի մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանի եղբայրը, Մարտին Մկոյանը տարածել է է հսկիչ տեսախցիկներով նկարահանված տեսագրություն, որտեղ նրա խոսքով, երևում է, ինչպես են միավորված ընդդիմության ներկայացուցիչները Մկոյանի ընտանիքին պատկանող բենզալցակայանում պատռում և վնասում Սալոմե Զուրաբիշվիլու քարոզչական նյութերը, պաստառները:
Ախալքալաքի մունիցիպալիտետում զարգացած իրադարձությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել պատգամավոր Հենզել Մկոյանը, նշել, որ միջադեպը «Ազգային շարժման» և Գրիգոլ Վաշաձեի շտաբի անդամների կողմից կազմակերպված և կառավարվող սադրանք էր:
Հ.Մկոյանը պատմել է, թե ինչ է նախորդել շտաբի դիմաց տեղի ունեցած միջադեպին:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ին Վրաստանում կայացել են նախագահական ընտրություններ, սակայն թեկնածուներից որևէ մեկը չի ստացել անհրաժեշտ քանակությամբ ձայն ընտրություններում հաղթելու համար։ Կայանալու է ընտրությունների երկու փուլ, որին մասնակցելու է անկախ թեկնածու, արտաքին գործերի նախկին նախարար Սալոմե Զուրաբիշվիլին, ում աջակցում է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը և արտաքին գործերի նախկին նախարար, միացյալ ընդդիմության թեկնածու Գրիգոլ Վաշաձեն։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում