Նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն մեկնել է Ախալքալաք
Նախօրեին Ախալքալաքում «Ուժը միասնության մեջ է» քաղաքական դաշինքի շտաբի մոտակայքում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքից հետո Ախալքալաք է ժամանել միացյալ ընդդիմության նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն: Jnews-ի հաղորդմամբ, նա անմիջապես գնացել է շրջանային հիվանդանոց՝ տեսակցելու ծեծկռտուքից տուժած Ախալքալաքի իր շտաբի ներկայացուցիչներին։
«Առաջին փուլում պարտվելուց հետո նրանք որոշեցին վախեցնել այն մարդկանց, ովքեր աշխատում էին քրտինքով, ովքեր չէին վաճառվել, ովքեր աշխատում էին, որպեսզի մեր երկրում չլինի ընտրությունների կեղծում: Տեսեք թե ինչ վիճակում են նրանք, ովքեր աջակցում են: Քրեական խմբերը ղեկավարում են Վրաստանը: Իսկ այժմ ուզում եմ դիմել նրանց, ովքեր ինձ աջակցում են՝ նման սադրանքներ հաճախ տեղի կունենան, քանի որ նրանք վախենում են ձեզանից, վախենում են, որ արդեն պարտվել են ընտրություններում, և բոլորը փորձում են վախեցնել մեզ: Վեց տարի չկարողացան, հիմա ինչպե՞ս են դա անելու: Նույն իրավիճակն էլ Կասպիում է: Կան ապացույցներ, հարուցվել է քրեական գործ: Եվ ես պահանջում եմ, որ ոստիկանությունը համապատասխան քայլեր ձեռնարկի: Ոչ ոք չի կարողանա վնասել Միասնական ընդդիմությանը: Մենք միայն ուզում ենք, որ խաղաղություն տիրի ընտրություններից առաջ, ընտրությունների ժամանակ և հետո: Մենք չենք պատրաստվում ղեկավարել երկիրը այդ կերպ, մենք պետք է համախմբենք բոլորին»,- ասել է Վաշաձեն:
Հիշեցնենք, որ երեկ կեսօրին Ախալքալաքում «Ուժը միասնության մեջ է» քաղաքական դաշինքի շտաբի մոտակայքում տեղի էր ունեցել զանգվածային ծեծկռտուք, 5 հոգի տեղափոխվել էին հիվանդանոց: Նրանիցի մեկը տեղափոխվել է Թբիլիսի։ Ծեծի ենթարկվածները «Ուժը միասնության մեջ է» դաշինքի նախընտրական շտաբի աշխատակիցներ են, նրանց ծեծել էին Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանի կողմնակիցները և բարեկամները:
Զանգվածային ծեծկռտուքի դեպքի առթիվ Վրաստանի Քրեական օրենսգրքի 239-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով («հրազենով կամ այլ զենքի տեսքով օգտագործված առարկայով կատարված կանխամտածված խուլիգանություն») հարուցվելէ քրեական գործ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ին Վրաստանում կայացել են նախագահական ընտրություններ, սակայն թեկնածուներից որևէ մեկը չի ստացել անհրաժեշտ քանակությամբ ձայն ընտրություններում հաղթելու համար։ Կայանալու է ընտրությունների երկու փուլ, որին մասնակցելու է անկախ թեկնածու, արտաքին գործերի նախկին նախարար Սալոմե Զուրաբիշվիլին, ում աջակցում է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը և արտաքին գործերի նախկին նախարար, միացյալ ընդդիմության թեկնածու Գրիգոլ Վաշաձեն։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում