«Ժամանակ». Գուրգեն Արսենյանը բանակցում է ՀԱԿ-ի հետ
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ այս օրերին Աժ նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանը ինտենսիվ քննարկումների մեջ է տարբեր քաղաքական ուժերի և անհատ գործիչների հետ:
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ նա քաղաքական ուժերից մեկի առաջնորդի հետ քննարկել է Միացյալ աշխատավորական կուսակցություն-Հայ ազգային կոնգրես դաշինքով հանդես գալու հնարավորության հարցը: Արսենյանը ՀԱԿ-ի հետ բանակցում էր նաև 2017թ. խորհրդարանական ընտրություններից առաջ, բայց այն ժամանակ բանակցությունները որևէ արդյունք չտվեցին, և ՄԱԿ-ը չմասնակցեց ընտրություններին: Թե ինչ արդյունք կունենան այս բանակցությունները, կտեղեկանանք առաջիկա տասնօրյակում»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում