Համաներվածների ինտեգրման համար անելիք ունի նաև քաղաքացիական հասարակությունը. Զեյնալյան
Հանրապետական խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանն այսօր ԱԺ արտահերթ նիստում Համաներման մասին օրինագծի քննարկման ժամանակ հիմնական զեկուցող Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանից հետաքրքրվեց, թե տուժողների նյութական և բարոյական վնասի վերականգնման, հատուցման խնդիրն ինչպե՞ս է տեսնում։
Զեյնալյանը պատասխանեց. «Մենք ըստ էության լուծել ենք երկու խնդիր՝ նախ անձինք, ովքեր ունեն վնաս, նրանց հնարավորություն է տրվում ազատ արձակվել, դուրս գալ և վաստակել միջոցներ՝ հատուցելու վաստակած վնասը, նաև հնարավորություն է ստեղծվում տուժողներին գործնականորեն ստանալ իրենց կրած վնասների հատուցումը։ Փորձել ենք հավասարակշռել սա։ Մինչև հիմա եղել է այսպիսի պայման, անձը կազատվի պատժից, եթե հատուցի պատճառված վնասը, հիմա անցումային դրույթներում լուծումներ ենք առաջարկում, որպեսզի կարողանանք հավասարակշռել այս երկու շահերը»։
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Մարինա Մարգարյանն էլ հետաքրքրվեց, թե կառավարությունը լուծել է համաներվող անձանց ինտեգրման հարցերը։
«Այս պահի դրությամբ այսքան ազատված մարդկանց հետ կապված ծրագրեր չունենք, սակայն կարծում եմ պայմանական վաղաժակետ ազատման իստիտուտի պատշաճ գործարկման արդյունքում մենք ապագայում կարիք չենք ունենա նմանատիպ ծավալուն համաներումների և անհատական մոտեցում կցուցաբերվի յուրաքանչյուրին»,- պատասխանեց նախարարի պաշտոնակատարը։
Նա խոսքով՝ այս ոլորտում լրջագույն անելիքներ ունեն ոչ միայն իշխանությունները, այլ նաև քաղաքացիական հասարակությունը։
Հանրապետական խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը հարցրեց, թե երբվանի՞ց քրեակատարողական հիմնարկները բեռնաթափման կարիք չեն զգում և դրա վրա ի՞նչն է ազդել։
«Սա մեր իշխանությունների, կառավարության քաղաքականության արդյունքն է, որ ՔԿՀ-ները բեռնաթափվել են, մեծ թվով անձինք պայմանական վաղաժամկետ ազատվել են, այս ինստիտուտը գործում է։ Միևնույն ժամանակ՝ կալանքի իրավակիրառական պրակտիկան է բարելավել, և նախկինի նման այդքան շատ չեն նշանակվում կալանքները»,- ասաց Զեյնալյանը։
Պատգամավորն արձագանքեց. «Լիքն էին կալանավորման վայրերը, այդ միանգամից քանի հազար հոգու բաց թողեցիք, որ հանկարծ կալանավայրերում այլևս տեղերը ազատվել են, երբվանի՞ց բացեցիք կալանավայրերի դռները»,-ասաց նա:
Արտակ Զեյնալյանը պատասխանեց. «Կալանավայրերի դռները բաց չենք արել, այդ ամենը իրականացվել է օրինականության սահմանում: Երբ ես ստանձնել եմ նախարարի պաշտոնը, մեկ երկու ՔԿՀ-ում եղել են խցեր, որ մի մահճակալի վրա մեկից ավելի անձ է քնել հերթով, այս կառավարության պաշտոնավարման ժամանակ այս խնդիրը լուծվել է»։
Հարակից հրապարակումներ`
- Արտակ Զեյնալյան. Համաներման նախագիծն ունի 6500 շահառու
- Համաներումը չպետք է պարզապես մարդասիրական ակտ լինի. Վահրամ Բաղդասարյան
- Համաներման նախագիծը ենթակա է փոփոխման. Արտակ Զեյնալյան
- Քրեական գործերով համաներման նախագիծը
- Հոկտեմբերի 31-ին ԱԺ արտահերթ նիստ՝ համաներման հարցով
- Զեյնալյանը՝ ԱԺ արտահերթում Համաներման մասին օրենքի քննարկման մասին
- Համաներման մասին օրենքի նախագիծը ներառվել է ԱԺ արտահերթ նիստի օրակարգում
- Համաներված անձը պետք է ունենա պետության աջակցությունը. Շաքե Իսայան
- ԱԺ-ի դիմաց պահանջում են՝ համաներումը տարածվի նաև ցմահ դատապարտվածների վրա
- Համաներումը լավ բան է, բայց ոչ միշտ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան