Այս որոշումն ինձ և հեշտ տրվեց, և դժվար. Ռոբերտ Արզումանյան
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 14-րդ տուրի «Արցախ»-«Փյունիկ» հանդիպումից առաջ երկու ակումբները հրաժեշտ տվեցին պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերան ավարտած Ռոբերտ Արզումանյանին։
«Հաճելի է, հուզվեցի ինչ-որ մի տեղ ու հիշեցի իմ կարիերան»,- մարզադաշտում լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Արզումանյանը։
Նշենք, որ «Փյունիկ» ակումբը իր կարիերայի առաջին թիմն է։
«Կարող էի ևս մի քանի տարի խաղալ, բայց ես երկուսուկես տարի չեմ խաղացել, ֆուտբոլի մեջ չեմ եղել, այս որոշումն ինձ և հեշտ տրվեց, և դժվար, բայց չէի ցանկանա երկու ավել խաղ խաղալով ինչ-որ մի բանով ինքնս ինձ բավարարել»,- ասաց ֆուտբոլիստը։
Արզումանյանն արդեն աշխատանքի է անցել ֆուտբոլի ֆեդերացիայում։
«Ամեն ինչ կանեմ՝ արդեն այդ կարգավիճակում Հայասատնի հավաքականին օգուտ տալու համար»,- նշեց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան