Ստեփանավանում այժմ հասանելի է Beeline-ի մինչև 100 Մբիթ/վրկ արագությամբ ինտերնետ
Beeline-ը հայտարարում է Ստեփանավան քաղաքում ֆիքսված ենթակառուցվածքի արդիականացման աշխատանքների ավարտի մասին: Նոր VDSL ցանցին անցնելու շնորհիվ` այս քաղաքի բնակիչներին հասանելի դարձավ 100 Մբիթ/վրկ արագությամբ ինտերնետ:
Ընկերությունից հայտնում են՝ նոր տեխնոլոգիան թույլ է տալիս Ստեփանավանի բնակիչներին մատուցել 20 անգամ ավելի բարձր արագությամբ ֆիքսված ինտերնետ, քան նախկինում:
«Ինտերնետի նոր տեխնոլոգիան, որը հասանելի է դարձել Ստեփանավանում, գերազանցում է նախկինում գործող ADSL տեխնոլոգիան և ապահովում մի քանի անգամ բարձր արագություն. փաստացի այն հասնում է օպտիկական ինտերնետի արագությանը: Ամբողջ ցանցը կառուցված է օպտիկա-մանրաթելային մալուխի կիրառմամբ: Բաժանորդը պետք է միայն միացնի հեռախոսային գիծը մոդեմին և վայելի գերարագ ինտերնետի հնարավորությունները: Beeline-ը կշարունակի ենթակառուցվածքի արդիականացումը` դարձնելով մեր բաժանորդների կյանքը էլ ավելի լավը», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Շնորհավորելով քաղաքում Beeline-ի ամենահավատարիմ հաճախորդին, Անդրեյ Պյատախինը նրան նվիրեց Neo Max+ ծառայությունների փաթեթի 1 տարի անվճար բաժանորդագրություն՝ մինչև 100 Մբիթ/վրկ գերարագ ֆիքսված ինտերնետ ծառայությամբ և 4G բջջային ցանցով:
Beeline ինտերնետին միանալու համար կարելի է, մասնավորապես, բաժանորդագրվել Neo Max ծառայությունների փաթեթներին, որոնք հնարավորություն են տալիս ամսական սկսած 5990 դրամի դիմաց ստանալ անսահմանափակ զանգերի հնարավորություն Beeline բջջային ցանցի ներսում, մինչև 50 րոպե խոսելաժամանակ այլ ՀՀ օպերատորների բջջային ցանցերում, մինչև 6 ԳԲ գերարագ բջջային ինտերնետ 4G ցանցում, 150 SMS հաղորդագրություն, իսկ այժմ նաև ֆիքսված ինտերնետ մինչև 100 Մբիթ/վրկ արագությամբ: Neo Max+ ծառայությունների փաթեթի օգտագործման առաջին ամիսն անվճար է:
Հարակից հրապարակումներ`
- Beeline-ը կտրամադրի իր տվյալների կենտրոնի հնարավորությունները «Քոլոքեյշն» ծառայության շրջանակում
- Beeline-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը հայտարարում են պրոդուկտի մշակման ճամբարի մեկնարկի մասին
- Beeline-ը կիսվել է արտադրական պրակտիկաների իր երկարամյա փորձով
- Beeline Ստարտափ Ինկուբատորն ամփոփել է երկրորդ ինկուբացիոն ցիկլի ընթացիկ արդյունքները
- Beeline-ում մեկնարկել է Huawei Y6 Prime սմարթֆոնների վաճառքի ակցիա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան