Ցմահ դատապարտյալների նկատմամբ դրսևորվելու է անհատական մոտեցում. Արտակ Զեյնալյան
ԱԺ արտահերթ նիստում Համաներման մասին օրինագծի քննարկման ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը դիմելով ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանին՝ ասաց. «Շուրջ 11 պատգամավոր նամակով դիմել է Ձեզ՝ ցմահ դատապարտյալների հետ կապված և մեր կողմից վեց կետից բաղկացած առաջարկ է եղել, որպեսզի նման կետերին համապատասխանող մարդիկ նույնպես ներառվեն այս համաներման շրջանակի մեջ։ Ինչու՞ է այն մերժվել»։
Ի պատասխան Զեյնալյանն ասաց, որ իրենց վերաբերմունքը ցմահ դատապարտյալների նկատմամբ արդեն դրսևորվել է. «Ցմահ դատապարտյալներին պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ դրական միջնորդություններ են ներկայացվում դատարաններ, և ցմահ դատապարտյալ պայմանական վաղաժամկետ ազատվել է այս կառավարության օրոք։ Անահատական մոտեցում ցուցաբերվելու է ցմահ դատապարտյալների նկատմամբ։ Վարչապետը հայտարարել է, որ այս կառավարությունը համարում է, որ ցմահ դատապարտյալներին համաներմամբ սխալ է ազատ արձակել, սակայն նրանք իրավունք ունեն և պայմանական վաղաժակետ ազատ արձակման, և ներման»։
Հարակից հրապարակումներ`
- Համաներվածների ինտեգրման համար անելիք ունի նաև քաղաքացիական հասարակությունը. Զեյնալյան
- Արտակ Զեյնալյան. Համաներման նախագիծն ունի 6500 շահառու
- Համաներումը չպետք է պարզապես մարդասիրական ակտ լինի. Վահրամ Բաղդասարյան
- Համաներման նախագիծը ենթակա է փոփոխման. Արտակ Զեյնալյան
- ԱԺ-ի դիմաց պահանջում են՝ համաներումը տարածվի նաև ցմահ դատապարտվածների վրա
- Ավետիք Իշխանյան. Համաներումը պետք է տարածվի նաև զինվորական հանցագործությունների համար ցմահ դատապարտվածների վրա
- Հայաստանում ցմահ դատապարտյալը պայմանական ազատ է արձակվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան