Շատ կարևոր է, որ համաներված յուրաքանչյուր դատապարտյալ իրեն հաշիվ տա. Արտակ Զեյնալյան
«Մենք ունենք համեմատական տեղեկանք՝ 2009, 2011 2013 և 2018 թվականների համաներումների ակտերի վերաբերյալ։ Նախկինում իրականացված որևէ համաներում չի համեմատվում այս համաներման ծավալների հետ։ Սա ամենաընդգրկունն է, ամենաընդարձակն է, սա փաստաթղթավորված է»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Արդարադատության նախարարի պաշտնակատար Արտակ Զեյնալյանը։
«Մարդիկ կարող են համոզված լինել, որ իրենք անմեղ են, որ իրենց նկատմամբ սխալ արդարադատություն է իրականացվել։ Բայց մենք չպետք է կարողանանք միջամտենք արդարադատությանը։ Այս համաներումը պետք է դիտարկել հումանիստական ակտի լույսի ներքո։ Բայց այս ամենը պետք է լինի հավասարակշռված, չպետք է անարդար լինի զոհերի նկատմամբ։ Մենք այսօր ունենք 6500 շահառու, բայց ունենք նաև շահառուների մեկ այլ բանակ, որը զոհ է դարձել այս հանցագործություններին։ Սա պետք է հավասարակշռել, և մենք կարծում ենք, որ կարողացել ենք հավասարակշռել՝ չունենալով ատելություն դատապարտյալների նկատմամբ»,- ասաց գործադիրի ներկայացուցիչը։
Հարցին՝ հնարավո՞ր է, որ ընդունի համաներման ակտից դժգոհող, բողոքի ցույցեր իրականացնող քաղաքացիներին՝ Արտակ Զեյնալյանն ի պատասխան շեշտեց՝ Արդարադատության նախարարությունն իրավուքն չունի վերանայելու դատական ակտերը, վճիռները վերանայելու լիազորությամբ օժտված չէ։
«Մենք տալիս ենք դրական եզրակացություններ՝ պայմանական վաղաժամկետ ազատման համար։ Աննախադեպ դրական եզրակացություններ ենք տվել ցմահ դատապարտյալների համար, սա աննախադեպ է, և ցմահ դատապարտյալը պայմանական վաղաժամկետ ազատվել է պատժից։ Անհատական մոտեցում ցուցաբերվելու է»,- ասաց արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը։
Արտակ Զեյնալյանը միաժամանակ շեշտեց՝ շատ կարևոր է, որ համաներված յուրաքանչյուր դատապարտյալ իրեն հաշիվ տա՝ իրեն ներում են, որպեսզի ինքը այլևս երբեք նման արարք թույլ չտա։ Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ համաներման ենթարկվածների թիվն աճելու միտում ունի, որովհետև համապատասխանաբար ավելացվել է համաներման ենթարկվողների կատեգորիաների շեմը։
Հարակից հրապարակումներ`
- Ողջ քաղաքակիրթ աշխարհն այսօր գնում է դատապարտյալների անհատական մոտեցման. Նաիրա Զոհրաբյան
- Առաջին ընթերցմամբ ընդունվեց Համաներման մասին օրինագիծը
- Ցմահ դատապարտյալների նկատմամբ դրսևորվելու է անհատական մոտեցում. Արտակ Զեյնալյան
- Համաներվածների ինտեգրման համար անելիք ունի նաև քաղաքացիական հասարակությունը. Զեյնալյան
- Արտակ Զեյնալյան. Համաներման նախագիծն ունի 6500 շահառու
- Համաներումը չպետք է պարզապես մարդասիրական ակտ լինի. Վահրամ Բաղդասարյան
- ԱԺ-ի դիմաց պահանջում են՝ համաներումը տարածվի նաև ցմահ դատապարտվածների վրա
- Ավետիք Իշխանյան. Համաներումը պետք է տարածվի նաև զինվորական հանցագործությունների համար ցմահ դատապարտվածների վրա
- «Ժողովուրդ». Ում վրա կտարածվի համաներումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան