Շրջանառության մեջ է դրվել «Հայոց պետականություն. ՀՀ ոստիկանության հիմնադրման 100-ամյակը» թեմային նվիրված նոր նամականիշ
Այսօր շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշ՝ նվիրված «Հայոց պետականություն. ՀՀ ոստիկանության հիմնադրման 100-ամյակը» թեմային:
Տտրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից հայտնում են, որ լրատվական ծառայությունՆամականիշի մարումն իրականացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը, «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ-ի կառավարող տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:
Հակոբ Արշակյանն անդրադարձել է այն կարևոր դերակատարությանը, որ ունի ոստիկանությունը պետական-իրավական համակարգի կայուն և բնականոն գործունեության ապահովման, զարգացման և կատարելագործման մեջ:
Նամականիշի վրա պատկերված է ՀՀ ոստիկանության խորհրդանիշը և «100 ամյակ» գրությունը՝ կատարված մատնահետքերի տեսքով: ՀՀ դրոշի գույներով ձևավորված նամականիշը տպագրվել է 30.000 տպաքանակով:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում